-
12.02.2021|
20:59
Իրանը պատրաստվում է ԵԱՏՄ մշտական անդամ դառնալ՝՝ հայտարարել է Մեջլիսի նախագահ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը։
-
12.02.2021|
20:57
Թուրքիայի խորհրդարանը վավերացրել է համաձայնագիրը, որով թուրքական հումքից Վրաստանում արտադրված ապրանքն այսուհետ կարող է արտահանվել ԵՄ՝ արտոնյալ պայմաններով։
-
12.02.2021|
20:56
Շվեդիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խումբը կոչ է անում Ադրբեջանին անհապաղ վերադարձնել հայ ռազմագերիներին:
-
12.02.2021|
20:55
Պետք է փչացնել Աժ «Իմ քայլը» խմբակցությունը և բարձրաստիճան ոստիկաններին, որոնք վարչապետ Նիկոլ Փաշինյանի հենարանն են՝ Ազատության հրապարակում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ընդդիմադիր «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։
-
12.02.2021|
20:54
Սաուդյան Արաբիայում քառասունութ կառավարական պաշտոնյա և այլ պետական գործիչներ մեղադրվում են կոռուպցիայի համար:
-
12.02.2021|
20:52
«Հայրենիքի փրկության շարժման» օրակարգը նույնն է՝ ազատվել դավաճան վարչապետից, կազմել ժամանակավոր կառավարություն, որը հրատապ կլուծի որոշակի հարցեր և պայմաններ կստեղծի, որպեսզի արդար ընտրության միջոցով ժողովուրդն ընտրի իր նոր իշխանությունը, «Ազատության» հրապարակում հրավիրված հավաքին ասաց Վազգեն Մանուկյանը։
-
12.02.2021|
20:51
Հունաստանի մշակույթի և սպորտի նախարար Լինա Մենդոնին այցելել է Օլիմպիական Զևսի տաճար, որտեղ այժմ վերականգնման աշխատանքներ են իրականացվում, հայտնում է Greek City Times-ը:
-
12.02.2021|
20:51
Կիպրոսի շուրջ տասնամյակների վեճը լուծելու բանակցություններին, որտեղ նախորդ ձախողված առաջարկները չպետք է օրակարգում լինեն, Թուրքիան կմիանա միայն երկիշխանություն ստեղծելու առաջարկի դեպքում, հայտնում է Ahval-ը:
-
12.02.2021|
20:49
Ոչ մի փակ բան չկա, բայց ասենք թե՝ հիմնականում, եղել է հանդիպում, Փաշինյանի հետ, Ազգային ժողովում, հարցադրումը եղել է, որ ինքը պատրաստ է արտահերթ խորհրդարանական ընտրությունների։
-
12.02.2021|
20:48
Երեկ՝ փետրվարի 11-ին, խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հեղինակած օրինագիծը, համաձայն որի՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով՝ վիրավորանքի և զրպարտության համար նախատեսվող դրամական փոխհատուցման առավելագույն չափը պետք է հնգապատկվի՝ հասնելով համապասխանաբար 5 միլիոն և 10 միլիոն դրամի։