-
03.02.2021|
22:49
Թուրքիան նախատեսում է ընդլայնել համագործակցությունը Գերմանիայի հետ անօդաչու թռչող սարքերի մշակման հարցում, հայտնում է «Anadolu»-ն: Թուրքիայի ՊՆ նախարար Հուլուսի Աքարը Բեռլինում ՊՆ նախարար Աննեգրեթ Կրամպ-Կարենբաուերի հետ քննարկել է ռազմական համագործակցության ոլորտները:
-
03.02.2021|
22:39
«Որպես Թուրքիայի տեխնոլոգիական հիմնադրամ՝ մենք ցանկանում ենք համագործակցել Ադրբեջանի հետ՝ Տեխնոլոգիական փառատոնի շրջանակներում»՝
հայտարարել է գործնական-մարտավարական միջին բարձրության անօդաչու թռչող սարք Bayraktar TB2-ի ստեղծող, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսա Սելջուկ Բայրաքթարը:
-
03.02.2021|
22:36
«Հայրենիքի փրկության շարժման» վեց լիդերները երեկ հանդիպում են ունեցել։ Հանդիպել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը, շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն ու «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
-
03.02.2021|
22:33
Նոր տիպի կորոնավիրուսից ապաքինվող՝ նախագահ Արմեն Սարգսյանը, որը բժիշկների հսկողության տակ, տնային պայմաններում շարունակում է բուժումը և աշխատում է հեռավար, ուշադրությամբ հետևում է երկրում տեղի ունեցող գործընթացներին:
-
03.02.2021|
22:32
Աժ-ն 83 կողմ, 17 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ կառավարության օրինագիծը։
-
03.02.2021|
22:31
Արդեն ձևավորվել են Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի կառավարությունների փորձագիտական ենթախմբերը, որոնց կազմավորման վերաբերյալ օրերս Մոսկվայում պայմանավորվել էին երեք երկրների փոխվարչապետերը,՝ հայտնել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։
-
03.02.2021|
22:30
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր ընդունել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին և դեսպանության խորհրդական Պավել Կուրոչկինին:
-
03.02.2021|
22:28
Ռուսաստանը վերականգնում է կանոնավոր ավիափոխադրումները Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ հրահանգը ստորագրել է ՌԴ Միխայիլ Միշուստինը։ Հարավկովկասյան երկու պետությունների հետ ուղևորատար ավիափոխադրումները կվերսկսվեն փետրվարի 15-ից։
-
03.02.2021|
22:26
«Դավիթ Գարեջին Վրաստան է». այս կարգախոսով Թբիլիսիի կենտրոնում՝ նախագահական պալատի դիմաց, հավաքվել էին ազգայնական «Վրացական քայլերթ» շարժման աջակիցները։
-
03.02.2021|
22:25
«Նավալնիի շուրջ ծավալվող զարգացումներում Արևմուտքի որդեգրած հռետորաբանությունը մեծամիտ է և անհարկի»՝ Մոսկվայում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։