Փետրվարի 1-ին ՀՀ կառավարությունը միջպետական գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ ընդդեմ Ադրբեջանի` սանձազերծած 44 օրյա պատերազմի ընթացքում և դրան հաջորդող ժամանակահատվածում թույլ տրված կոնվենցիոն խախտումների, հայտնում են ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակից։
Ժպիտով հետևում եմ, թե ինչպես են ՊՆ-ում «զարմանում ու զայրանում» ԱԱԾ վերջին PR ակցիայից, որի միակ նպատակը ծածկադմփոցն ու հանրային ուշադրություն շեղելն է, ֆեյսբուքում գրել է Միքայել Մինասյանը։
«Ժողովուրդը» գրում է, որ անցած շաբաթ նախատեսված ընդդիմադիր քաղաքական լիդերների հանդիպումը, չի կայացել: ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը վարակվել էր կորոնավիրուսով և ինքնամեկուսացած էր: Երեկ հայտնի դարձավ, որ նրա թեստը արդեն բացասական է եղել:
ՀԷՑ-ը տեղեկացնում է, որ փետրվարի 2-ին կհոսանքազրկվեն.
Երևանում՝
10։00-16:00 Պուշկին փ. 51/1 շենք, Ամիրյան փ. 2, 4 շենքեր, Բուզանդի փ. 6-45 սեփական տներ, Կողբացու փ. 18-45 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ:
ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը երեկ դիմել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով (ՏՄՊՊՀ), որպեսզի ուսումնասիրեն Երևան-Մոսկվա ավիատոմսերի թանկացման հիմքերը։
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 143-ով՝ հասնելով 167231-ի, գրանցվել է մահվան 8 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Չնայած Հայաստանի նոր իշխանություններն ընդդիմադիր հռետորաբանության տարիներին միշտ քննադատում էին խնամի-ծանոթ-բարեկամներին աշխատանքի տեղավորելու փաստը, սակայն նոր Հայաստանում նման երևույթներ կան ու դեռ շարունակվում են:
Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հրատապությունն է շեշտել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը երեկ ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ հանդիպման ժամանակ։
Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի քննադատական խիստ տոնայնությամբ հոդվածը մեզանում շատ քննարկվեց։
Այդ քննարկումը, սակայն, ուներ մի կարևորագույն թերություն՝ երբ հոդվածի շեշտադրումներն ընդհանրապես չէին դիտարկվում Իրանի արտաքին քաղաքական փոփոխված ռազմավարության համատեքստում...