-
01.02.2021|
23:45
Ադրբեջանն իր վերահսկողության տակ անցած Ֆիզուլիում սկսել է միջազգային օդանավակայանի շինարարական աշխատանքները: Օդանավակայանի շինարարությունը նախատեսվում է ավարտել 2022-ի ապրիլ-մայիսին:
-
01.02.2021|
23:44
Հայաստանի առողջապահության նախարարությունը հաստատել է կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի օգտագործումը՝ տեղեկությունը հաստատեցին Առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից:
-
01.02.2021|
23:42
The National Interest ամերիկյան պարբերականը հրապարակել է Կիևի ազգային համալսարանի Մոհիլա ակադեմիայի քաղաքագիտության պրոֆեսոր Տարաս Կուզիոյի վերլուծական հոդվածը, թե ինչպես կարող է ԱՄՆ-ը վերակենդանացնել հարաբերությունները Հարավային Կովկասի, այդ թվում՝ Հայաստանի հետ, և թե ինչի համար է անհրաժեշտ անել դա։
-
01.02.2021|
23:39
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 2-ին Մոսկվայում բանակցություններ կվարի Շվեդիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ան Լինդեի հետ, որն աշխատանքային այցով կժամանի Ռուսաստան:
-
01.02.2021|
23:37
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը պետք է քննարկել նաև Թուրքիայի հետ, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը, փոխանցում է ria.ru-ն։
-
01.02.2021|
23:34
Փետրվարի 1-ին, ռուսական կողմի նախաձեռնությամբ, կայացել է հեռախոսազրույց ՀՀ ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանի և ՌԴ ՊՆ նախարար Սերգեյ Շոյգուի միջև։
-
01.02.2021|
23:33
ՌԴ նախկին նախագահ և վարչապետ Դմիտրի Մեդվեդևի կարծիքով՝ ակնհայտ է, որ ԼեռնայինՂարաբաղի կարգավիճակի հարցը չի լուծվել, սակայն հիմա այդ հարցը քննարկելու ժամանակը չէ, ավելի լավ է թողնել ապագային։ Ինչ ժամկետներ նկատի ունի ապագա ասելով՝ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալը չի հստակեցրել։
-
01.02.2021|
23:32
Դրական գնահատելով Եվրախորհրդարանի 2021-ի հունվարի 20-ի բանաձևը՝ Հայաստանյան ազգային պլատֆորմը կոչ է արել Եվրամիությանը և ԵՄ անդամ պետություններին, առաջնորդվելով Մադրիդյան սկզբունքներով, գործադրել բոլոր անհրաժեշտ ջանքերը և ԵԱՀԿ-ում և Եվրոպայի խորհրդում իրենց ունեցած ազդեցությունը՝ հակամարտության գոտում կայուն անվտանգության և խաղաղության հաստատման համար։
-
01.02.2021|
23:30
Վարչապետի որոշմամբ Գարիկ Սարգսյանը նշանակվել է Հայաստանի պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ, հայտնում է կառավարության կայքէջը:
Վարչապետի մեկ այլ որոշմամբ Նարեկ Բաբայանն ազատվել է այս պաշտոնից:
-
01.02.2021|
23:29
ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով փորձագետները Ժնևում հայտարարել են, որ անհրաժեշտ է ազատ արձակել Լեռնային Ղարաբաղում գերեվարված զինվորականներին և քաղաքացիական անձանց: