-
23.01.2021|
15:52
Իշխող թիմը վերջին շաբաթներին թափով լծվել է արտահերթ ընտրությունների նախապատրաստման գործընթացին։ Դրանով են զբաղված բնապահպանության եւ տարածքային կառավարման նախարարներ Ռոմանոս Պետրոսյանն ու Սուրեն Պապիկյանը, Փաշինյանի խորհրդական Արայիկ Հարությունյանը, աշխատակազմի նախկին ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։
-
23.01.2021|
15:51
Վերին Լարսի անցակետը երեկ բացվել, այսօր նորից փակվել է։ Օրեցօր հերթում սպասող բեռնատարների թիվը մեծանում է։ Մաքսակետի ռուսական կողմում արդեն կա կուտակված 2000 բեռնատար, մոտ այդքան էլ՝ վրացական կողմում կլինեն կուտակումները։
-
23.01.2021|
15:50
ԱՄՆ-ի Ալաբամա նահանգի առողջապահության ոլորտի աշխատակից Սքոթ Հարիսը և հանրային առողջապահական այլ պաշտոնյաներ նահանգում COVID-19-ի դեմ պատվաստումների մասին զրույցում ԶԼՄ-ներին հայտնել են, որ աշխարհահռչակ հայ գործարար Նուբար Աֆեյանի հիմնադրած Moderna Therapeutics կենսատեխնոլոգիական ընկերության պատվաստանյութի արդյունավետությունը կարող է պահպանվել առավելագույնը 1 տարի, փոխանցում է տեղական al.com-ը։
-
23.01.2021|
15:49
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց են ունեցել և ծրագրել փետրվարին հանդիպել՝ հայտնում է REUTERS-ը: Թրյուդոն առաջին արտասահմանցի ղեկավարն է, որը շնորհավորել է Բայդենին` երդմնակալության արարողության առթիվ:
-
23.01.2021|
15:48
Համացանցում տարածվել է լուսանկար, որն արել են ադրբեջանցի զինվորները՝ Լեռնային Ղարաբաղում: Նրանք գրառում են կատարել Արցախի` իրենց վերահսկողության տակ անցած բնակավայրերից մեկի պատի վրա: Լատինատառ գրառումն ասում է. «Ոչ մի ՀԱՅ. սա արդեն Ադրբեջանն է»:
-
23.01.2021|
15:46
Հանրապետության տարածքում՝ հունվարի 23-ի ցերեկը, 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 26-28-ը հանրապետության ողջ տարածքում կբարձրանա 7-10 աստիճանով։
-
23.01.2021|
15:45
ԱԺ նախագահի գործակալ լինելու հանգամանքը հերքելը կամ ապացուցելն անհնարինության շարքից է, կարծում է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:
-
23.01.2021|
15:44
Դա դրական փաթեթավորված սպառնալիք է Հայաստանի համար, խոսելով ապաշրջափակման մասին՝ ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը
-
23.01.2021|
15:42
Սպառնալիք պետությունների զորավարժությունների, ռազմական գործողությունենրի նախապատրաստման ու մյուս քայլերը պետք է ընկալվեն որպես պոտենցիալ սպառնալիք, ասուլիսում նշեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն՝ անդրադառնալով թուրք-ադրբեջանական զորավարժությանը:
-
23.01.2021|
15:41
Արցախում հայերի ցեղասպանության ժամանակ, ինչպես այլ բնակավայրերի, այնպես էլ Շուշիի բնակչությունը եղել է թիրախում, ասուլիսում պատմական փաստեր ներկայացրեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն՝ ավելացնելով, որ Շուշիի բնակչությունը ենթարկվել է ցեղասպանությունների, նրանց պարտադրվել է արտագաղթ: