-
23.01.2021|
15:39
Պատերազմի օրերին «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերվել էր շուրջ 170 միլիոն դոլար:
-
23.01.2021|
15:37
Չի կարելի մեկնաբանել բացահայտ տգիտությունը, ասուլիսում ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն՝ անդրադառնալով Շուշիի մասին վարչապետի աղմկահարույց հայտարարության մասով գիտնականների լռությանը: Նիկոլ Փաշինյանը ասել էր. «Ուզում եք ասել, որ 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն ունեցող Շուշին հայկակա՞ն է իր այդ կարգավիճակով»։
-
23.01.2021|
15:36
Իմ խորին համոզմամբ՝ բոլոր այն անհատները եւ քաղաքական միավորները, որոնք պատրաստվում են առաջիկայում էական քաղաքական դերակատարման հայտ ներկայացնել, պարտավոր են հանրությանը հստակ ներկայացնել առնվազն հետեւյալ երեք հարցադրումների շուրջ իրենց պատկերացումները.
-
23.01.2021|
15:34
«Հայաստանը ես եմ»՝ շատ շուտով կասի ոչ քիչ հայտնի տիկին Մակունցը, որին հատուկ արժանիքների համար Նիկոլ Փաշինյանը որոշել է նշանակել ԱՄՆ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան: Ինչպես այժմ ընդունված է ասել. «Մեզ թվում էր, թե հասել ենք հատակին, սակայն հանկարծ ներքևից թակեցին»՝ Telegram-ի իր ալիքում գրել է Միքայել Մինասյանը:
-
23.01.2021|
15:33
Նիկոլ Փաշինյանը մտադիր է վերականգնել ներքին գործերի նախարարությունը։ Ըստ նախագծի՝ ոստիկանությունը, որպես առանձին կառույց, կլինի վարչապետին կից, իսկ ՆԳՆ-ն կլինի կառավարության կազմում։
-
23.01.2021|
15:32
Արցախի պաշտպանության նախարարությունը հրապարակել է Ադրբեջանի դեմ ծավալված մարտերի ընթացքում զոհված ևս 72 զինծառայողների անուն-ազգանունները.
-
23.01.2021|
15:30
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 198-ով՝ հասնելով 165909-ի, գրանցվել է մահվան 7 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
-
23.01.2021|
15:30
Հայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյանը աշխատանքային այցով Վրաստանում է։ Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարների հանդիպման ընթացքում քննարկվել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ:
-
23.01.2021|
14:14
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 15-ամյա հոբելյանի առթիվ հեղինակավոր Mezzo TV-ն պատրաստել է շնորհավորական տեսանյութ։ Mezzo-ն շեշտում է, որ նվագախմբի 15 տարիները լի են եղել քրտնաջան աշխատանքով և ձեռքբերումներով, կայուն գործընկերությամբ, մեծ ծրագրերով և համերգային շրջագայություններով, համարձակ ձեռնարկներով և նորամուծություններով։
-
23.01.2021|
12:30
Հովհաննես Թումանյանի անվան մրցանակին (գրական վաստակի համար) արժանացել է Իրմա Սաֆրազբեկյանը՝ «Օլգա Թումանյան» գրքի համար (ներկայացրել է Լոռվա հայրենակցական միությունը), Հովհաննես Մասեհյանի անվան մրցանակին (թարգմանական գրականություն)՝ Աշոտ Ալեքսանյանը՝ Հ. Հեսսեի «Ներսը և դուրսը» գրքի համար։