-
22.01.2021|
21:45
Թուրք-ադրբեջանական ղեկավարության հայտարարությունները որևէ ձևով չեն ամրապնդվում գործողություննեուով: Ավելին՝ հակասում են միմյանց՝ ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով PanARMENIAN.Net-ի հարցին:
-
22.01.2021|
21:45
Աժ-ն քվեարկությամբ Բարձրագույն դատական խորհրդի անդամներ ընտրեց առաջադրված երկու թեկնածուներին:
-
22.01.2021|
21:43
Արցախի ԱԳՆ-ն ողջունում է Եվրախորհրդարանի բանաձևերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ:
-
22.01.2021|
21:42
Ադրբեջանում քրեական գործ է հարուցվել Լիբանի երկու քաղաքացիների դեմ՝ Լեռնային Ղարաբաղի պատերազմին մասնակցելու համար, հայտնում է «Թուրան» գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի իրավապահ մարմիններում իր աղբյուրները։
-
22.01.2021|
21:42
Եվրախորհրդարանը «Ընդհանուր արտաքին և անվտանգային քաղաքականություն» զեկույց-բանաձևում խստորեն դատապարտել է Թուրքիայի ապակայունացնող դերը առանց այն էլ անկայուն Հարավային Կովկասում, կոչ արել զերծ մնալ ղարաբաղյան հակամարտությանը միջամտելուց, այդ թվում՝ Ադրբեջանին ռազմական աջակցություն ցուցաբերելուց, և նպաստել խաղաղությանը։
-
22.01.2021|
21:41
Նախնական տվյալներով` փետրվարի կեսերին կամ մարտի սկզբին Հայաստանի բնակչության երեք տոկոսը կարող է պատվաստվել քովիդի դեմ:
-
22.01.2021|
21:39
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից ԱՄՆ ի պետքարտուղարի փեկնածու առաջադրված Էնթոնի Բլինքենը 3 օր առաջ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումներից հետո նաև գրավոր է վերահաստատել դիրքորոշումը նոր վարչակազմի օրոք հայ-ամերիկյան հարաբերությունների վերաբերյալ:
-
22.01.2021|
21:37
Բարձրագույն դատական խորհրդի նորընտիր անդամ Գագիկ Ջհանգիրյանը ծանր է տանում հանգամանքը, որ իրեն անընդհատ հիշեցնում են Մոնումենտի առանձնատան մասին:
-
22.01.2021|
19:29
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն այս օրերին 15-ամյա հոբելյանի առթիվ շնորհավորանքներ է ստանում աշխարհի տարբեր ծայրերից։ Անվանի բազմաթիվ երաժիշտներ իրենց ջերմագին բարեմաղթանքներն են հղում։
-
22.01.2021|
19:27
Հետպատերազմյան իրավիճակում իշխանությունն այնքան է իրեն հարմար զգում ու այնքան է իրեն իրավիճակի տերը համարում, որ ոմանց մանկության երազանքն իրականություն դարձնելու և յուրայիներին պաշտոնների տեր դարձնելու սուրբ գործով է գլուխը խառը։ Պարզվում է՝ այսօր մեր երկրի թիվ մեկ հարցը ԲԴԽ նոր անդամներ ունենալն է։ Դա էլ որ լուծեն, էլ ոչ մի հոգս ու դարդ այս երկիրը չի ունենա։