-
18.01.2021|
21:09
ԱՄՆ -ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը ներկա կգտնվի ընտրված նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողությանը, որը տեղի կունենա հունվարի 20-ին ԱՄՆ Կապիտոլիումում՝ասել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
-
18.01.2021|
21:08
Լեռնային Ղարաբաղը Հայաստանից կտրելու հարց երբեք չի առաջացել, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
-
18.01.2021|
21:04
Կորոնավիրուսից հիվանդանոցում բուժվող նախագահ Արմեն Սարգսյանն առաջիկա օրերին դուրս կգրվի բուժհաստատությունից՝ հայտնում են նախագահի աշխատակազմից։ Նախագահը բուժումը կշարունակի տնային պայմաններում՝ բժիշկների հսկողության տակ:
-
18.01.2021|
21:03
Հունվարի 17-ին և 18-ի առավոտյան Հայաստանի պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով պահպանվել է կայուն օպերատիվ իրավիճակ, միջադեպեր չեն արձանագրվել, հայտարարում է ՊՆ-ն:
-
18.01.2021|
20:59
Վարչապետի որոշմամբ Անահիտ Ավանեսյանն ազատվել է առողջապահության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից: Նախագահի հրամանագրով Ավանեսյանը նշանակվել է առողջապահության նախարար:
-
18.01.2021|
20:56
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունում վստահ են՝ խորհրդարանական մեծամասնության ներսում՝ «Իմ քայլը» խմբակցությունում, մարդիկ կան, որ հենց այսօր էլ պատրաստ են այլ վարչապետ ընտրել:
-
18.01.2021|
20:54
Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը «լրագրողներից սարսափող» անվանակարգում կարող է հավակնել է Գինեսի ռեկորդակիր դառնալ: Այսօր՝ հունվարի 18-ին, խորհրդարան այցելած նախարարն այնպես խուսափեց լրագրողների հետ հանդիպումից, ասես նրան գնդակահարելու էինք:
-
18.01.2021|
19:22
Այս խորհրդարանի(որի նախագահն արդեն հայտարարված փաստարկներով թուրքերի գործակալն է) մեծամասնությունը գերիների, նոյեմբերի 9-ի խայտառակ հայտարարության իրավաչափության առնչությամբ նախագիծը մերժեց օրակարգ ընդունել ու քննարկել, բայց մեծ ջերմեռանդությամբ օրախնդիր դարձրեց ու սկսեց թիվ մեկ թեման համարել հակակոռուպցիոն դատարաններ ստեղծելու հարցը։
-
18.01.2021|
15:25
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը սփյուռքի կրթօջախներին դասագրքերի և այլ ուսումնական գրականության տրամադրման բյուջետային ծրագրի շրջանակում 2020-ին տրամադրել է 26460 կտոր գիրք:
-
18.01.2021|
15:24
Աժ նիստում մերժվեց ԼՀԿ խմբակցության՝ «ՀՀ ստեղծված իրավիճակից դուրս գալու գործողությունների ծրագիր սահմանելու մասին հայտարարության նախագիծը» ԱԺ նիստերի օրակարգ ընդունելու հարցը։