-
25.12.2020|
00:35
Մինչ Ադրբեջանը «լոնքելով» առաջ է գալիս, իսկ Հայաստանում ժողովուրդը պահանջում է վարչապետի հրաժարականը, Թուրքիան ձեռքերը ծալած չի նստում։ Ըստ լուրերի՝ Թուրքիան Ադրբեջանի հետ մեկտեղ աշխարհից պահանջում է փակել Հայաստանի ատոմակայանը։ Իշխանական աղբյուրները այս տեղեկությունը անհիմն են համարում, իսկ էներգետիկներին մոտ կանգնած աղբյուրները ոչինչ չեն բացառում, հիշեցնելով, որ Հայաստանի ատոմակայանը կառուցման օրից Թուրքիայի կոկորդում է։
-
25.12.2020|
00:31
Հայաստանն այս պատերազմում պարտվեց նաև այն պատճառով, որ դասալիքների իշխանությունը բնական հակակրանք ունի բանակում ծառայածների, երկիր պահածների, հայրենիքի հանդեպ ավանդ ունեցողների նկատմամբ։ Այսօր էլ իշխանությունը զարմանում է, որ Սյունիքում մարդիկ իրենց հողն ու ջուրն են պահում, մերժում ու չեն ընդունում Սյունիքը թուրքի ձեռքը տված անհայրենիքին։
-
25.12.2020|
00:27
Մեր շուրջն օրեցօր փոխվում է ամեն ինչ։ Ահա արդեն Երևանի և Ստեփանակերտի դավաճաններն ու պարտվողականները կովկասյան թաթարներին հանձնեցին երկու մարդասպան-դիվերսանտների, իբր մեր երևանցի թրքասերները դրանով կատարում են գերիների և պատանդների փոխանակումը «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։
-
25.12.2020|
00:22
Հանրային տրամադրություններում այսօր բավականին հետաքրքիր իրավիճակ է ստեղծված. միայն ալարկոտն է, որ չի քննադատում Նիկոլ Փաշինյանին ու նրա ղեկավարած իշխանությանը, սակայն միաժամանակ միայն ալարկոտը չի քննադատում վարչապետի հրաժարականը պահանջող ընդդիմությանը։
-
25.12.2020|
00:13
«Իրատեսի» հյուրը ՀՀ պետական գործիչ, կրթության և գիտութան նախկին փոխնախարար, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ, մանկավարժական գիտությունների դոկտոր ՄԱՆՈՒԿ ՄԿՐՏՉՅԱՆՆ է։ Զրույցը պատերազմի պատճառների, հետպատերազմական ճգնաժամը հաղթահարելու միջոցների ու առաջ քայլելու նախադրյալների մասին է։
-
25.12.2020|
00:07
Ըստ հասարակագետ, հրապարակախոս ԿԱՐԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆԻ, Հայաստանի և Արցախի տակ ական դրվեց 1991-ից, երբ Արցախը Հայաստանին վերամիավորվելու հարցը Ղարաբաղի ժողովրդի ազգային ինքնորոշման հարցի վերածեցին: Որպեսզի այսօրվա իրողություններն այլևս չկրկնվեն, մեր զրուցակիցը պարտադիր պայման է համարում ստեղծված իրավիճակի մեղավորներին պատասխանատվության ենթարկելը:
-
25.12.2020|
00:02
Երկու բան կա, որ շատացնում է մեղքերը, մի երրորդ բան էլ, որ բարկություն է առաջ բերում։ Ցասկոտ հոգին բորբոքված կրակի նման է՝ չի մարի մինչև չսպառի։ Բոզաբարո մարդը չի դադարի իր մարմնի անդամների հետ անառակություն անելուց, մինչև որ կրակը վառի նրան։
-
25.12.2020|
00:01
ՌԴ ղեկավարը, տարեվերջյան մեծ ասուլիսի ընթացքում անդրադառնալով արցախյան պատերազմին և ստորագրված փաստաթղթին, հստակ նշեց, որ վիճելի հարցերն այս պահին բանակցություններով պետք է որոշվեն։
-
25.12.2020|
00:01
Արահետները բաց են ու կանաչ. գալիս եմ
Քեզ մոտ`
Տուն, Տեր իմ, կրկին:
Ծիծեռնակները երգերն են երգում
վաղուց մոռացված.
Այդ երբ էր, Տեր իմ, որ մանուկ էի` գրկումդ
նստած:
-
24.12.2020|
23:57
Ես ուզում եմ, որ Նիկոլն ապրի երկար ու դժբախտ, որպեսզի այդ տարիների ընթացքում ամեն հայ նրա երեսին թքի այն ամեն ինչի համար, որ արել է հայ ժողովրդի հանդեպ։