-
14.12.2020|
22:33
Աժ նախագահ Արարատ Միրզոյանն արտախորհրդարանական ուժերի հետ քաղաքական քննարկումների շրջանակում հանդիպում է ունեցել «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ:
-
14.12.2020|
22:31
Հայաստանն ու Ադրբեջանն այսօր սկսել են գերիների ու ձերբակալվածների փոխանակումը, հայտարարել է Ադրբեջանի գերիների, անհետ կորածների և պատանդների հարցերով պետական հանձնաժողովը։
-
14.12.2020|
22:30
Մոսկվան և Անկարան ավարտում են աշխատանքները Ղարաբաղում հրադադարի վերահսկման ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնի բացման ուղղությամբ, հայտարարել է Թուրքիայի ՊՆ-ն, նշելով, որ բանակցությունները տարվում են Բաքվի հետ համագործակցությամբ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե հրադադարի վերահսկման կենտրոնը տեղակայվելու է Աղդամի շրջանում։
-
14.12.2020|
22:28
Հադրութի շրջանի հայկական կողմին մնացած երկու գյուղերի՝ Խծաբերդի ու Հին Թաղերի ուղղությամբ ադրբեջանական գրոհի հետևանքով կան վիրավորներ ու գերեվարվածներ՝ տեղեկացրին այս երկու գյուղերի համայնքապետերը:
-
14.12.2020|
22:27
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը 4 զինծառայողների է ձերբակալել` հայ զինվորների աճյունները անարգելու և ղարաբաղյան հակամարտության գոտում կատարած հանցագործությունների, այդ թվում՝ հայերի գերեզմանները քանդելու, տեսանյութերը համացանցում տարածելու համար։
-
14.12.2020|
22:26
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), Հայաստանում ՌԴ գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսեյ Սինեգուբովին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:
-
14.12.2020|
13:21
«ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի դեկտեմբերի 15-29-ը՝ առցանց եղանակով։ Հաշվի առնելով երկրում տիրող իրավիճակը՝ փառատոնը փոքր-ինչ հետաձգվել է և իրականացրել ձևաչափային փոփոխություններ։
-
14.12.2020|
13:20
Բայց Նիկոլ Փաշինյանը՝ իր ղեկավարած կառավարությունով հանդերձ, ոչ միայն չի մտածում հեռանալու մասին, այլև շարունակում է մարդկանց գլխին խաղալ այն, ինչ խաղում էին անցած տարիներին՝ խաբելով ու ստեր կերակրելով։
-
14.12.2020|
13:20
Այդ տեսանյութը իմաստային առումով Բաքվի շքերթի շարունակությունն է։
Իր պատճառով զոհված տղերքի հիշատակի օր ուշացած հայտարարելը սրա սրբապիղծ թրքածառա շուրթերով ցինիզմ է։
-
14.12.2020|
13:19
Դեկտեմբերի 19-ից Հայաստանում եռօրյա սուգ կհայտարարվի՝ ի հիշատակ Արցախի պատերազմում զոհված հերոսների՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հիշատակի երթ կլինի դեկտեմբերի 19-ին՝ դեպի Եռաբլուր: