-
24.11.2020|
13:48
Լեռնային Ղարաբաղում ռուս զինվորականները շարունակում են ականազերծել խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտիներում ընդգրկված տարածքը, հաղորդում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:
-
24.11.2020|
13:47
Նոյեմբերի 23-ին ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, խմբակցության անդամները հանդիպել են Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Հելեն Ֆեյզիի և Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի հետ:
-
24.11.2020|
13:46
Բալայանի խոսքով՝ ինքն իր ամբողջ կյանքում առաջնորդվել է զուտ օրինապահությամբ։ «Եվ իրավական ուղին է ճիշտ ուղին հարցին լուծում տալու համար։ Սա ամենաօրինական և իրավաչափ պահանջն է, որ ես ներկայացնում եմ», - ասաց Կիմ Բալայանը։
-
24.11.2020|
13:45
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 813-ով՝ հասնելով 127 522-ի, գրանցվել է մահվան 30 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
-
24.11.2020|
13:43
ՄԱԿ-ի մասնագետները պատրաստ են Ռուսաստանի հետ համատեղ աշխատել Լեռնային Ղարաբաղում մարդասիրական օգնության ծավալը գնահատելու համար՝ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:
-
24.11.2020|
13:42
Բաքվի ռազմական դատարանը նրան հեռակա կալանավորել է, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները` վկայակոչելով պաշտոնական հաղորդագրությունը։
-
24.11.2020|
13:41
Ռուսաստանի և Հորդանանի ԱԳ նախարարները երկուշաբթի օրը հեռախոսով քննարկել են ղարաբաղյան կարգավորումը։ Սերգեյ Լավրովը Այման Սաֆադիի խնդրանքով ներկայացրել է Մոսկվայի ձեռնարկած միջնորդական ջանքերը Լեռնային Ղարաբաղում հրադադար հաստատելու նպատակով։
-
24.11.2020|
13:40
Հորդանանի թագավորական ընդունելությունների պալատում այսօր տեղի է ունեցել Հայաստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը։
-
24.11.2020|
13:38
Կյանքից հեռացել է Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն, լուսանկարիչ Զավեն Սարգսյանը։ Զավեն Սարգսյանը ծնվել է Երևանում, 1947 թվականին։ 1992 թվականից մինչ օրս ղեկավարում է Սերգեյ Փարաջանովի թանգարանը։
-
24.11.2020|
10:19
Բավարար պատասխանատու՞ է գործել Իրանի ԱԳՆ-ն Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման փորձի մեջ՝ շատերն են շարունակում այս հարցը տալ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդունեց Լեռնային Ղարաբաղում հրադադարի առաջարկը Ռուսաստանի միջնորդությամբ և շատ երկար տատանումներից հետո: