Ֆրանսիայի Սենատը նոյեմբերի 25-ին կքննարկի Արցախի անկախությունը ճանաչելու բանաձևի օրինագիծը՝ Թվիթերի միկրոբլոգում տեղադրած գրառմամբ հայտնել է «Հանրապետականներ» կուսակցության խմբակցության նախագահ Բրյունո Ռետայոն:
Եռակողմ հայտարարության 9-րդ կետում, եթե խոսքը վերաբերում է ինչ-որ բան կառուցելուն, գրված է՝ կողմերի համաձայնությամբ. այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Եղոյանը՝ անդրադառնալով հարցին, որ հայտարարության 9-րդ կետը վերաբերում է Մեղրիով միջանցքի ապահովմանը Նախիջևանից դեպի Ադրբեջան, ինչպե՞ս է դա պատկերացնում, ո՞վ է լինելու կառուցողը, ի՞նչ պայմաններով և ի՞նչ է լինելու մեղրեցիների վիճակը՞։
Նոյեմբերի 18-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:
«Բայց ո՞վ է ասում Դավիթ Տոնոյանն է մեղավոր, մեղավորների տարբեր մակարդակներ կան: Դավիթ Տոնոյանը մեղավոր է, որովհետեւ ինքը պաշտպանության նախարարն է, հիմա ոչ մեկը մեղավոր չի՞, Դավիթ Տոնոյանը մեղավոր չի՞, այլ նախարարներ մեղավոր չե՞ն»։
Մենք պարտվել ենք ոչ թե Ալիևին, ոչ թե Թուրքիային, ոչ թե մոջահեդներին, մենք պարտվել ենք մեր միջի ստորաքարշությանը, ստրկամտությանը, չարությանը, նախանձին ու մեծամտությանը: Մենք նախ մեզ ենք պարտվել, հետո՝ թշնամուն:
Թուրքիայի դերը ղարաբաղյան կոնֆլիկտում ու նրա կարգավորման մեջ, արտասահմանյան զինյալների խնդիրը, փախստականների ճակատագիրը, բանակցությունները Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ:
Արցախի Հանրապետության ԱԳՆ ղեկավար Մասիս Մայիլյանը մեկնաբանությամբ ողջունել է նոյեմբերի 17-ին Նիդերլանդների խորհրդարանի կողմից բանաձևերի ընդունումը, որոնցում խորհրդարանը դիմում է երկրի կառավարությանը՝ ԵՄ մակարդակում հետամուտ լինել անհատական պատժամիջոցներ կիրառելու Ադրբեջանի նախագահի, փոխնախագահի, Թուրքիայի նախագահի և այլոց դեմ, ովքեր պատասխանատու են Արցախում իրականացված պատերազմական հանցագործությունների և բռնարարքների համար։
«Մենք ողջունում ենք հրադադարը, բայց հակամարտությունը դեռ լուծված չէ։ Մենք կոչ ենք անում կողմերին երկարաժամկետ լուծման համար աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում»։
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանից Աժ-ում լրագրողները հետաքրքրվեցին՝ հրաժարական ներկայացնելո՞ւ է։ Իր ներկայացրած ճանապարհային քարտեզում վարչապետը նաև կադրային փոփոխությունների հարցին էր անդրադարձել։
Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի քննադատական խիստ տոնայնությամբ հոդվածը մեզանում շատ քննարկվեց։
Այդ քննարկումը, սակայն, ուներ մի կարևորագույն թերություն՝ երբ հոդվածի շեշտադրումներն ընդհանրապես չէին դիտարկվում Իրանի արտաքին քաղաքական փոփոխված ռազմավարության համատեքստում...