-
12.11.2020|
23:06
Նախորդ գիշեր ՀՀ ՀՔԾ քննիչների կողմից ՀՀ ԱԱԾ վարչական շենքում ձերբակալվել են մի շարք հասարակական ու քաղաքական գործիչներ, այդ թվում ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը և «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
-
12.11.2020|
23:04
Ես այսօր ժողովդի կողքին եմ, Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
-
12.11.2020|
23:03
Չկա որևէ մեկը, ով Օսիպյանին փորձի դավաճան համարել, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին աստիկանապետ Վալերի Օսիպյանը:
-
12.11.2020|
23:02
Դավաճանական խմբակի կողմից վաճառվել է մեր հայրենիքի մի հատվածը: Իրենց պլանը վերջնական հանգրվանի հասցնելու համար անհրաժեշտ էր ազատությունից զրկել այդ դավաճանական պլանն իրագործելու դեմ ուժերի ղեկավարներին, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:
-
12.11.2020|
23:01
Այս պատերազմի ընթացքում ես վարել եմ չորրորդ հարթության` «տեղեկատվական հարթության» իմ մարտական գործողությունները: Ինչպես եմ վարել կգնահատի ժամանակն ու պրոֆեսիոնալ ուսումնասիրողը:
-
12.11.2020|
23:00
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան դիմաց հավաքված հադրութցիներին ընդունել է դեսպանատան աշխատակիցը, լսել է նրանց մտահոգությունները եւ հայտնել, որ դեսպանը շահագրգռված է խնդրի հանգուցալուծմամբ եւ օրերս քննարկում է հրավիրելու, որին կարող են մասնակցել նաեւ նրանք՝ ԱՄՆ դեսպանատան դիմաց լրագրողների հետ զրույցում ասացին հադրութցի կանայք։
-
12.11.2020|
22:58
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մանրամասներ է ներկայացրել, թե ինչպես է լուծվելու Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Մամուլի ասուլիսում ՌԴ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը կորոշվի այդ տարածաշրջանի բոլոր բնակիչների իրավունքների ճշգրտումից հետո:
-
12.11.2020|
22:57
Նոյեմբերի 8-ին, երբ ես հրաժարական տալով ազատվեցի ՀՀ ԱԱԾ տնօրենի ՊԺԿ պաշտոնից, հայտարարեցի, որ նպատակահարմար չեմ գտնում իմ ազատման առիթն ու պատճառները մանրամասնել և դրան կանդրադառնամ ըստ անհրաժեշտության ու պատեհ պահին:
-
12.11.2020|
22:55
Մինսկի խմբի անդամ է շուրջ 10 երկիր, որոնց մեջ է նաև Թուրքիան: Մինսկի խումբը պարբերաբար լսում է համանախագահների զեկույցները, և խմբի յուրաքանչյուր անդամ իրավունք ունի արտահայտել իր տեսակետը, առաջարկներ ներկայացնել:
-
12.11.2020|
22:54
ՀՅԴ անդամ Արմեն Ռուստամյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, թե Հայաստանում ընդդիմությունը սպեկուլյացիաներ է անում։