-
16.10.2020|
13:08
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել «Россия сегодня» լ/գ գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին:
-
16.10.2020|
13:05
Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լը Դրիանը քննադատեց Թուրքիայի դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում։ Թուրքիան աջակցում է Ադրբեջանին հայերի դեմ, հայտարարեց նա Գերմանիայի և Լեհաստանի իր գործընկերների հետ հինգշաբթի ասուլիսի ժամանակ:
-
16.10.2020|
13:04
Լյուքսեմբուրգի խորհրդարանում երեկ միաձայն ընդունվել է Ադրբեջանի ռազմական քայլերը դատապարտող բանաձև՝ հաղորդում է ՀՀ ԱԳՆ-ն: Լյուքսեմբուրգում Հայաստանի պատվավոր հյուպատոսությունը հրապարակել է Պատգամավորների պալատի ընդունած բանաձևը.
-
16.10.2020|
13:03
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1465-ով՝ հասնելով 61460-ի, գրանցվել է մահվան 10 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
-
16.10.2020|
13:02
Ղարաբաղյան խնդրին երեկ կրկին անդրադարձել է ԱՄՆ պետքարտուղարը: Մայք Պոմպեոն ասել է, որ այն, ինչ տեղի է ունենում Ադրբեջանում և Հայաստանում շատ վտանգավոր է:
-
16.10.2020|
12:55
Վաղ առավոտյան հակառակորդը մոտ մեկ ժամ ինտենսիվ հրետակոծությունից հետո հյուսիսային ուղղությամբ լայնածավալ հարձակում է սկսել։ Մի քանի անգամ հարձակվող ալիքներով փորձել են գրավել մեր դիրքերը, սակայն հայ ռազմիկների քաջության ու հմտության շնորհիվ հետ են շպրտվել կրելով զգալի մեծ կորուստներ, գրել է Արծրուն Հովհաննիսյանը։
-
16.10.2020|
12:54
Սմերչը, Լոռան, Դրոնը և նորագույն բոլոր զինատեսակները չափազանց կարևոր են: Ես դրանց մասին տարիներ շարունակ գրել եմ, հիմնավորել հինգերորդ սերնդի պատերազմի կարևորությունը և այլն, սակայն միևնույն է, ամենաառաջին գործոնը կամքն է, կամքի գործոնը, եթե չես ուզում պարտվես՝ չես պարտվում:
-
16.10.2020|
12:52
Եվրոպայում բնակվող հայերն այսօր փակել են Բելգիայից Ֆրանսիա տանող մայրուղին։ Նրանք պահանջում են, որ եվրոպական երկրները դատապարտեն Արցախի դեմ ռազմական ագրեսիան։ Գերմանիայում բնակվող հայերն էլ արդեն մի քանի ժամ է փակել են երկրի գլխավոր մայրուղիներից մեկը՝ նույն պահանջով։
-
16.10.2020|
12:51
Հոկտեմբերի 15-ին քսան պատգամավորներ դիմել են Ֆրանսիայի իշխանություններին անհապաղ ճանաչելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Բանաձևը ստորագրել են քսան պատգամավորներ «Առաջ հանրապետություն», «Հանրապետական», «Ժողովրդական շարժում», Ձախակողմյան պահպանողական, «Ազատություն և տարածքներ» և Սոցիալիստական կուսակցություններից։
-
16.10.2020|
10:35
Հայաստանն ու Ադրբեջանը մեղադրում են միմյանց հրադադարի ռեժիմի խախտման մեջ, որի վերաբերյալ պայմանավորվել օգնել էր Ռուսաստանը: Հարևան պետությունների միջև այս վաղեմի կոնֆլիկտի սրումը սկսվեց սեպտեմբերին և արդեն տասնյակ կյանքեր է խլել ու հազարավոր մարդկանց ստիպել փախչել: ԱՄՆ ռազմավարությունը խճճված է: