-
07.10.2020|
22:11
Անկեղծ ասած, անսպասելի չէր, քանի որ Ադրբեջանն արդեն շատ երկար ժամանակ ծավալում է ռազմական հռետորաբանություն, ատելության հռետորաբանություն հայերի և այն ամենի նկատմամբ, ինչ կապված է հայերի հետ:
-
07.10.2020|
22:09
Մամուլում տարածվող լուրերը, որ վաղը՝ հոկտեմբերի 8-ին, Ժնևում կայանալու է հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև, չեն համապատասխանում իրականությանը. հանդիպում նախատեսված չէ, հայտարարել է ՀՀ ԱԳՆ-ն:
-
07.10.2020|
22:07
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 12-ին կմեկնի Մոսկվա՝ ասել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:
-
07.10.2020|
22:07
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 8-ին աշխատանքային այցով կմեկնի Ժնև:
-
07.10.2020|
22:06
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական հեռախոսազրույցն է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին ծննդյան տարեդարձի կապակցությամբ:
-
07.10.2020|
22:04
«Մեր տարածաշրջանը շատ զգայուն և կարևոր տարածաշրջան է: Նախ՝ մեզ համար շատ կարևոր է հողի, գյուղերի և սահմանամերձ քաղաքների անվտանգությունը: Լինի Արևելյան Ադրբեջանում, Արդաբիլում կամ այլ տեղ, հիմա Ղարաբաղի տարածաշրջանում երկու երկրների պատերազմը, որը տևում է մոտ 10 կամ 11 օր, մոտ է մեր սահմաններին»
-
07.10.2020|
22:02
Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանը, այսօր Փարիզում խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ հաստատել է, որ Թուրքիան ներգրավված է ղարաբաղյան պատերազմում։
-
07.10.2020|
22:00
Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանը ասել է, որ վաղը Ժնևում Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին նվիրված բանակցություններ կկայանան, որոնց մասնակցելու են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները։
-
07.10.2020|
21:59
89 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ խորհրդարանն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց 2020-ի պետական բյուջեի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքը։
-
07.10.2020|
21:58
Շփման գծի ողջ երկայնքով շարունակվում են թեժ և ծանր մարտերը՝ ֆեյսբուքում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: