-
06.10.2020|
21:48
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ այսօր՝ ժամը 22։00-ից սկսյալ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ամբողջ գիշեր և հայաստանյան թեմերի բոլոր եկեղեցիներում փոխեփոխ կատարվելու է աղոթք և սաղմոսերգություն Արցախի ժողովրդի և հայոց բանակի համար։
-
06.10.2020|
21:48
Ադրբեջանի ՊՆ նախարարը հանձնարարել է շարունակել «հակահարձակումը» ղարաբաղյան հակամարտության գոտում։ Զաքիր Հասանովը նաև սպառնացել է՝ եթե հայ զինվորականները գործի դնեն «Իսկանդեր» համակարգեր, Ադրբեջանը կձեռնարկի «համարժեք, պատասխան քայլեր»։
-
06.10.2020|
21:46
Հայաստանի նախագահի աշխատակազմը հաղորդում է, որ 81,3 միլիոն դրամ է հատկացրել Արցախի վերականգնման և անհրաժեշտ այլ կարիքների համար:
-
06.10.2020|
21:43
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել է Արցախ: Նա Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի և Զինված ուժերի բարձրագույն սպայակազմի հետ անցկացրել է խորհրդակցություն:
-
06.10.2020|
21:40
Ղրղըզստանի ԿԸՀ-ն չեղարկել խորհրդարանական ընտրությունների արդյունքները՝ երկրում սկսված զանգվածային ցույցերից հետո։ Մինչ այդ՝ անցած գիշեր, քվեարկության արդյունքները վիճարկող հազարավոր մարդիկ մտել են Ազգային անվտանգության պետական կոմիտե և ազատ արձակել կոռուպցիայի համար ձերբակալված նախկին նախագահ Ալմազբեկ Ատամբաևին և նախկին 2 վարչապետներին։
-
06.10.2020|
21:38
ԱԺ-ն 99 կողմ ձայնով առաջին ընթերցմամբ ընդունեց Կառավարության ներկայացրած «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը։
-
06.10.2020|
21:36
Թուրքիան պատրաստ է Ադրբեջանին ցանկացած աջակցություն տրամադրել՝ ցանկացած ոլորտում, եթե դրա կարիքը լինի՝ այսօր հայտարարել է ԱԳ նախարար Չավուշօղլուն Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ հանդիպման ժամանակ։
-
06.10.2020|
21:35
Բացահայտվել են ֆինանսական գաղտնի մանրամասներ՝ Իսրայելից Ադրբեջան զինամթերքի մատակարարման վերաբերյալ։ Ռուս լրագրողներին հաջողվել է պարզել, որ Ադրբեջանին զինամթերք մատակարարած իսրայելական պետական կազմակերպությունները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կապված օֆշորային միջնորդներին միլիոնավոր դոլարներ են վճարել։ Այս մասին գրում է hetq.am-ը։
-
06.10.2020|
19:59
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Թուրքիայի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ ՀՀ կառավարության դիմումի հիման այն կիրառելու մասին որոշում է կայացրել:
-
06.10.2020|
19:20
Սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմական գործողությունների առաջին օրվանից բոլոր լրատվամիջոցները բարեխղճորեն կատարում են իրենց մասնագիտական առաքելությունը՝ հասարակությանը ներկայացնելով կատարվածի մասին տեղեկություններ, ընդ որում, դա կատարում են՝ խստորեն հետևելով պատկան մարմինների կողմից տեղեկատվական անվտանգության նկատառումներով սահմանված կանոններին։