-
30.09.2020|
21:24
«Վրաստանը պատրաստ է Թբիլիսիում հայ-ադրբեջանական բանակցություններ անցկացնել», - այսօր Բրյուսելում ասել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան։
-
30.09.2020|
21:23
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է հեռախոսազրույցների շարքն օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ: Այսօր վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ:
-
30.09.2020|
17:25
Թուրքիան երկար ժամանակ ակտիվորեն փորձում է օգտագործել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը Հարավային Կովկասում իր ապակառուցողական արտաքին քաղաքական օրակարգն առաջ մղելու համար, ընդ որում՝ ոչ միայն հրապարակավ արտահայտելով անվերապահ համերաշխություն Ադրբեջանին, այլև այդ երկրին ցուցաբերելով իր անմիջական աջակցությունը, այդ թվում՝ ռազմական բնույթի, ասվում է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարությունում:
-
30.09.2020|
17:24
Ռուս քաղաքացիական ակտիվիստ, հրապարակախոս Պավել Շեխտմանը Ֆեյսբուքում գրել է․
-
30.09.2020|
17:23
La Gazzetta dello Sport-ը անդրադարել է Արցախի սահմանին տեղի ունեցող մարտերին՝ ընդծելով Հայաստանի հավաքականի ու «Ռոմայի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի վերաբերմունքն այդ հարցին: «Ռոման» ամեն ինչով աջակցում է Մխիթարյանին. ակումբը ֆուտբոլիստին տվել է սոցցանցերում գրառումներ կատարելու լիակատար ազատություն:
-
30.09.2020|
17:22
Արցախի Հանրապետության շուրջ վերջին օրերին ստեղծված պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շրջաբերական նամակներ է ուղղել Հայոց Եկեղեցու թեմերին և համայնքներին։
-
30.09.2020|
17:19
Ռուսաստանի գործողությունները Սիրիայում հանգեցրին «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության լիակատար պարտությանը, հայտարարել է ՌԴ ՊՆ նախարար Սերգեյ Շոյգուն՝ «Կրասնայա զվեզդա» թերթի իր հոդվածում:
-
30.09.2020|
17:18
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Կատարի Պետության էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ:
-
30.09.2020|
17:15
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել The Spectator հանդեսին.
«Կիրակի օրն Ադրբեջանն սկսեց գնդակոծել հայկական դիրքերը Լեռնային Ղարաբաղում, որ հիմնականում հայերով բնակեցված վիճելի տարածք է: 1920-ականներին, արհամարհելով տարածքի ժողովրդագրությունը, խորհրդային վարչակազմը Լեռնային Ղարաբաղը տեղակայեց Ադրբեջանի կազմում:
-
30.09.2020|
17:15
Այսօր հայկական զինված ուժերը միանգամից մի քանի երկրի դեմ են կռվում։ Ուղիղ Ադրբեջանի և Թուրքիայի, իսկ ոչ պաշտոնապես՝ Պակիստանի ու Իսրայելի։ Ադրբեջանական կողմից Թուրքիայի գործուն մասնակցությամբ ոչ միայն Սիրիայից բերված վարձկաններ են կռվում, այլև ինչպես լրատվամիջոցներն են պնդում, Պակիստանի վարձկանները։ Ողջ ժամանակակից զինտեխնիկան ապահովում է Թուրքիան և Իսրայելը։