-
29.09.2020|
13:25
Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Դոմինիկ Ռաաբը և Կանադայի ԱԳ նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը մտահոգված են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակով և կողմերին կոչ են անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները՝ ասված է նախարարների համատեղ հայտարարության մեջ:
-
29.09.2020|
13:24
Վարդենիսում հարվածային անօդաչու թռչող սարքի հարվածից այրված քաղաքացիական ավտոբուսում, նախնական տեղեկություններով, մարդիկ չեն եղել և վիրավորներ չկան՝ ասել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:
-
29.09.2020|
13:21
Ուրուգվայի կառավարությունը մտահոգություն է հայտնում Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում բռնության աճի կապակցությամբ, ասված է Արտաքին հարաբերությունների նախարարության հայտարարությունում:
-
29.09.2020|
13:19
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակի տարածած տեղեկատվությունը, թե իբր ադրբեջանական բանակի հարվածների հետևանքով Մարտունիի զորամասը լրիվությամբ շարքից հանվել է, բացարձակ ապատեղեկատվություն է և իրականությանը չի համապատասխանում», - ասված է Արցախի ՊՆ հաղորդագրությունում:
-
29.09.2020|
13:18
«Այս քայլով Թուրքիան Մոսկվայի հետ մրցակցության երրորդ ճակատն է բացում` Սիրիայից և Լիբիայից հետո», - գրում է The Guardian-ը: Թուրքիան սիրիացի գրոհայինների է ուղարկում Ադրբեջան` աջակցելու Բաքվին հայերի դեմ սկսված բախումներում, հաղորդում է Reuters-ը:
-
29.09.2020|
13:17
Շատ բան չի փոխվել առաջնագծում դիրքային առումով, լայնածավալ մարտական գործողությունները շարունակվում են Օմարից մինչև Արաքս, երեկ ասուլիսի ժամանակ ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
-
29.09.2020|
12:03
Որոշ շրջանակների կողմից, բավականին հետևողականորեն թիրախավորվում են դրսի լրատվամիջոցների հետ համագործակցող, ըստ որում երկար տարիներ համագործակցող մեր թղթակիցները՝ նրանց դեմ վարկաբեկիչ բնույթի ու ստահոդ «պիտակումներ» տարածելու միջոցով:
-
29.09.2020|
11:42
Ս.թ. սեպտեմբերի 29-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը վերսկսել է լայնածավալ հարձակողական գործողությունները Արցախի պաշտպանության բանակի պաշտպանական գծի գրեթե ողջ երկայնքով:
-
29.09.2020|
11:32
ԼՂՀ պաշտպանության նախարար – պաշտպանության բանակի նախկին հրամանատար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, Գեներել-գնդապետ, Արցախի հերոս պարոն Սեյրան Օհանյանը հրատապ մեկնել է Արցախ, նրա պաշտպան Կարեն Մեժլումյանն այսօրվա դատական նիստը հետաձգելու միջնորդություն կներկայացնի։
-
29.09.2020|
11:08
Բյուրականի աստղադիտարանի տնօրինությունը պատրաստ է աստղադիտարանի հյուրատանն ընդունել արցախաբնակ 11-17 տարեկան երեխաներին, ապահովել երեխաներին գիշերակացով և սննդով։