-
29.09.2020|
00:29
ՌԴ Պետդուման հորդորում է անհապաղ դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղում իր պատրաստակամությունը հայտնելով տրամադրել միջնորդական օգնություն իրավիճակի խաղաղ կարգավորման համար:
-
29.09.2020|
00:28
Լիբանանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում Ղարաբաղի խնդրի դիվանագիտական լուծում փնտրել՝ ասվում է Լիբանանի ԱԳՆ հայտարարության մեջ:
-
29.09.2020|
00:28
Մոտ երեք տարի առաջ նախկինների նկատմամբ ատելությամբ լցված «իմքայլականները» եկան իշխանության:
Հարկ է մտաբերել. ժողովրդական այդ ատելությունը երկրում սկսվել էր ԼՏՊ-ի կառավարման երկրորդ տարում:
-
29.09.2020|
00:25
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Հայաստանում հավատարմագրված դեսպաններին, միջազգային կառույցների և կազմակերպությունների ղեկավարներին և նրանց հանգամանալից ներկայացրել արցախա-ադրբեջանական շփման գծի երկայնքով «Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը, տարբեր զինատեսակների օգտագործմամբ խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը»:
-
29.09.2020|
00:25
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի քաղաքական չորս կուսակցությունները Հայաստանին դատապարտող համատեղ հայտարարություն են արել:
-
29.09.2020|
00:24
Ադրբեջանը սկսել է լայնամասշտաբ հարձակողական նոր գործողություն Արաքսի հովտի հատվածում և Մատաղիս-Թալիշ հատվածներում՝ հայտնում է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
-
29.09.2020|
00:22
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները հավասարակշռված հայտարարություններով են հանդես եկել, իսկ Թուրքիան լիիրավ աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին, Իրանը պահպանում է չեզոք դիրք, այս արձանագրումն ասուլիսի ժամանակ արեց Արցախի Աժ նախագահ Արթուր Թովմասյանը:
-
29.09.2020|
00:21
Այսօր ժամը 17:00-ի տվյալներով ադրբեջանական կողմը կորցրել է 36 ԱԹՍ, 47 զրահատեխնիկա և ունի 400-ից ավելի զոհ, հայտարարեց Արցախի ՊՆ փոխնախարար Արթուր Սարգսյանը:
-
29.09.2020|
00:21
ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը լրջորեն մտահոգված է Լեռնային Ղարաբաղում վերսկսված զինված հակամարտության կապակցությամբ, որի ընթացքում «երկու կողմից կան զոհեր և վիրավորներ, այդ թվում` խաղաղ բնակչության շրջանում»։
-
29.09.2020|
00:06
Որոշ ժամանակ առաջ շրջանառվում էր մի ոչ պաշտոնական հետաքրքիր տեղեկություն Թեհրանի մտադրությունների մասին։ Նորությունների «News.ru» գործակալությունը նյութ է հրապարակել, որում ասվում է, որ Իրանը «լիովին պատրաստ է» հավանություն տալու Ռուսաստանի ռազմածովային նավատորմի (ՌԾՆ) ներկայությանը իր միանգամից մի քանի նավահանգիստներում։