-
24.09.2020|
22:52
Նոր կորոնավիրուսի համավարակի հետ կապված իրավիճակը ԵՄ որոշ պետություններում ավելի վատ է, քան մարտին հիվանդության տարածման առավելակետի ժամանակ՝ Բրյուսելում մամուլի ասուլիսում հայտարարել է առողջապահության հարցերի եվրակոմիսար Ստելլա Կիրիակիդիսը:
-
24.09.2020|
22:52
Քննարկումների ու խորհրդակցությունների նպատակով Միջերկրածովյան տարածաշրջանի 6 երկրների կողմից ստեղծվել էր Արևելյան Միջերկրածովյան գազային ֆորում՝ գրում է ermenihaber.am-ը։
-
24.09.2020|
22:51
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր բելառուս գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյին չի շնորհավորել նախագայի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
-
24.09.2020|
22:50
Բելառուսի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Արևմուտքի որոշ երկրների՝ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի օրինական լինելը կասկածի տակ դնելու ձգտումը չի արտահայտում միջազգային հանրության մեծամասնության կարծիքը:
-
24.09.2020|
22:49
ՊԵԿ պարգևավճարները շատ համահունչ են ու ճիշտ են գնահատված յուրաքանչյուր աշխատակցի կատարած աշխատանքով՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը։
-
24.09.2020|
22:48
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Խաղաղության Նոբելյան մրցանակի է առաջադրվել: Պուտինի՝ առաջադրման հայտը սեպտեմբերի 9-ին Օսլոյում գտնվող Նոբելյան կոմիտե է ուղարկել ակադեմիկոս, գրող Սերգեյ Կոմկովը:
-
24.09.2020|
22:47
Պաշտոնական այցով ՀՀ ժամանած Արցախի Հանրապետության Աժ նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 24-ին հանդիպել է ՀՀ Աժ նախագահ Արարատ Միրզոյանի և խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների ու հանձնաժողովների նախագահների հետ:
-
24.09.2020|
22:47
ՍԴ նիստը կշարունակվի վաղը՝ 10։30-ին, լրագրողներին ասաց ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը՝ քվեարկություն տեղի չի ունեցել, ինքնառաջադրվել է մեկ թեկնածու, դատավորներից մեկն էլ առաջադրել է ևս մեկ թեկնածու, նա ինքնաբացարկ է ներկայացրել։
-
24.09.2020|
22:46
ՍԴ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանն ասաց, թե կրկին բարձրացվել է լրատվամիջոցների՝ նիստին մասնակցելու հարցը։
-
24.09.2020|
22:45
ԿԳՄՍ) փոխնախարար Գրիշա Թամրազյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Նա պաշտոնավարում էր 2019-ի հունիսի 4-ից: