-
23.09.2020|
21:04
«Հայրենիք» կուսակցության խորհրդի նիստում քննարկվել են ներկուսակցական և երկրի ներքաղաքական իրավիճակին ու հնարավոր զարգացումներին վերաբերող հարցեր։
-
23.09.2020|
21:04
Օգոստոսին` հուլիսի համեմատ աշխատատեղերն ավելացել են 5 0000-ով, աճել է նաև մեկ աշխատատեղին բաժին ընկնող եկամուտը՝ հայտում է ՊԵԿ-ը:
-
23.09.2020|
21:02
Հրապարակվել են «Հրանտ Դինք» հիմնադրամի հովանու ներքո իրականացված «Ատելության խոսքը մեդիայում» ուսումնասիրության արդյունքները: Հետազոտության շրջանակում քննվել են 2019-ին Թուրքիայում լույս տեսած համապետական և 500 տեղական թերթեր:
-
23.09.2020|
21:01
Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ իր հիմնադրած «Ապագա» կուսակցությունը սեփական թեկնածուին կառաջադրի 2023-ի նախագահական ընտրություններում:
-
23.09.2020|
21:01
«Ծածուկ պաշտոնամուտ», - բելառուսական անկախ մամուլը այսպես է բնութագրում Ալեքսանդր Լուկաշենկոյի` այսօր Մինսկում, առանց որևէ նախնական ազդարարման երդմնակալության արարողությունը։
-
23.09.2020|
20:59
Այսօր լրանում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր‚ ՀՀ վաստակավոր արտիստ Սերգեյ Սմբատյանի 33-ամյակը։ Մաեստրո Սմբատյանին շնորհավորում են իր ընկերները‚ հայտնի երաժիշտներ Հայաստանից և աշխարհի տարբեր ծայրերից։
-
23.09.2020|
13:42
Վերջին 2-3 օրերի ընթացքում ակնհայտ դարձավ, որ ռուսական ԱԷՐՈՖԼՈՏ ավիաընկերությունը Երևանից թռիչքների համար առաջարկում է ԳԻՇԱՏԻՉ գներ: ՖԲ օգտատերերը կցել էին ֆոտոներ, մի ուղղությամբ մինչև 357.000 ՀՀ դրամ արժողությամբ… Տեղեկացնում եմ, որ դա տեղի է ունենում ՀՀ ավիացիոն իշխանությունների բացարձակ անգործության պատճառով:
-
23.09.2020|
13:40
«Հայաստանի ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ և «Ռուսատոմ սերվիս» ԲԸ միջև տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել է թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման հարցը (2026-ից հետո):
-
23.09.2020|
13:39
Այսօր ՍԴ-ում տեղի է ունենալու աշխատանքային նիստ, որի ընթացքում էլ ընտրվելու են ՀՀ ՍԴ նախագահին ու փոխնախագահին։ Սեպտեմբերի 15-ին Աժ-ն որպես ՍԴ անդամ ընտրեց բոլոր երեք թեկնածուներին՝ Երվանդ Խունդկարյանին, Էդգար Շաթիրյանին և Արթուր Վաղարշյանին:
-
23.09.2020|
13:38
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 22-ին բանակցություններ է վարել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և ԵԽ նախագահ Շառլ Միշելի հետ: Եռակողմ հանդիպումը եղել է տեսակոնֆերանսի ձևաչափով, գրում է «Անադոլու» գործակալությունը: Կողմերը քննարկել են Միջերկրական ծովի արևելքում տիրող իրավիճակն ու Թուրքիա-ԵՄ հարաբերությունները: