-
22.09.2020|
22:10
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գերության մեջ գտնվող սպա Գուրգեն Ալավերդյանին, «Ազատության» հարցին ի պատասխան տեղեկացրեց կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
-
22.09.2020|
22:09
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռավար ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում, ասել է, թե ՄԱԿ-ը պետք է պատասխանատվության ենթարկի Չինաստանին կորոնավիրուսը չզսպելու համար, որի հետևանքով 200 000 ամերիկացիներ ու մոտավորապես մեկ միլիոն մարդ է մահացել ամբողջ աշխարհում։
-
22.09.2020|
22:08
ՄԱԿ-ի 75-րդ տարեդարձը նշվում է մարդկության համար շատ առումներով դժվար ժամանակներում, որ իր ազդեցությունն է թողնում միջազգային հարաբերությունների և այն ընդհանուր ինստիտուտների գործունեության վրա, որոնք ուղղորդում են միջազգային համագործակցությունը՝ հիմքեր ստեղծելով ընդհանուր նպատակների իրականացման համար՝ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի 75-րդ տարեդարձին նվիրված ելույթում, որի տեսանյութը, ինչպես մյուս երկրների ղեկավարներինը, հրապարակվել է ՄԱԿ-ի պաշտոնական կայքում և յութուբյան ալիքում:
-
22.09.2020|
22:07
Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ-ն, Արթուր Վանեցյանի «Հայրենիքը» ու ՀՅԴ-ն հոկտեմբերի 8-ին Ազատության հրապարակում համապետական հանրահավաք են հրավիրել։
-
-
22.09.2020|
22:03
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործող կազմակերպություններին նորոգումների և անհրաժեշտ տեխնիկաների ձեռքբերման համար կտրամադրվեն հատկացումներ:
-
22.09.2020|
16:15
Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը կկալանավորվի։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, բավարարել է Միքայել Մինասյանին կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը։
-
22.09.2020|
16:15
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաման է ստորագրել, որ պատժամիջոցներ սահմանվեն բոլոր նրանց նկատմամբ, ովքեր առնչություն ունեն Իրանին զենք և զինամթերք վաճառելու հետ՝ հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ'Բրայենը:
-
22.09.2020|
16:14
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել Վրաստանին` երկրի տարածքով դեպի Հայաստան զենքի մատակարարումներ թույլ չտալու համար՝ տեղեկացնում է Грузия Онлайн պորտալը:
-
22.09.2020|
16:13
Երևանում հանդիպել են ՀՀ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանն ու ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։
ն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am