-
22.09.2020|
00:30
Կանադայի վարչապետ Ջաստին Թրյուդոն հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ: «Այսօր միանում ենք Կանադայի և ողջ աշխարհի հայկական համայնքներին՝ տոնելու Հայաստանի Անկախության 29-րդ տարեդարձը:
-
22.09.2020|
00:29
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել զինվորական կոչումներ շնորհելու մասին։
-
22.09.2020|
00:27
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ անկախության 29-րդ տարեդարձի առթիվ այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն: Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայրենիքի անկախության համար զոհված զինվորների հիշատակին: Նա նաև ծաղիկներ դրեց սպարապետ Վազգեն Սարգսյանի ու Անդրանիկ Օզանյանի գերեզմաններին։
-
22.09.2020|
00:25
Անկախության 29-րդ տարեդարձի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՉԺՀ պետական խորհրդի նախագահ Լի Կեցյանը.
-
22.09.2020|
00:24
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին Անկախության 29-րդ տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը:
-
22.09.2020|
00:23
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում են Հայաստանի Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ ստանալ պետությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներից:
-
22.09.2020|
00:22
Մինչև 2050-ը Հայաստանի բնակչությունը հասցնել առնվազն 5 միլիոնի, մինչև 2050-ը ստեղծել 1.5 միլիոն նոր աշխատատեղ, հաղթահարել աղքատությունը աշխատանքով, յոթնապատկել միջին աշխատավարձը, առողջ ապրելակերպը դարձնել ազգային հատկանիշ և կյանքի տևողությունը հասցնել 90 տարեկանի։
-
22.09.2020|
00:21
Հայաստանի Անկախության տոնի առթիվ ն նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը.
-
22.09.2020|
00:20
Չեխիայի առողջապահության նախարար Ադամ Վոյտեխն այսօր հրաժարական է ներկայացրել: Վոյտեխին քննադատել են կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարը ձախողելու համար, անցած երկու շաբաթում շեշտակի աճել է նոր ախտահարումների թիվը: Վարչապետ Անդրեյ Բաբիշը հայտնել է, որ Վոյտեխին կփոխարինի Չեխիայի ավագ համաճարակաբան Ռոման Պրիմուլան:
-
22.09.2020|
00:19
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) Գլխավոր համաժողովի 64-րդ նստաշրջանի շրջանակներում նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսսիի հետ:
ն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am