-
21.09.2020|
13:47
Եթե չի բանակցում, ուրեմն իր համար գոյություն չունեն, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հայտարարությանը, թե բանակցությունները՝ որպես այդպիսին գոյություն չունեն:
-
21.09.2020|
13:47
Հայաստանը հետևողական է եղել իր մոտեցումներում՝ խաղաղ գործընթացի վերաբերյալ: Մենք առավել քան հստակ ընդգծել ենք, որ խաղաղ գործընթացն այլընտրանք չունի, որ կարգավորումը միայն հնարավոր է խաղաղ ճանապարհով: Ասում
-
21.09.2020|
13:46
Հարգելի՛ հայրենակիցներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ: Շուրջ երեք տասնամյակ մենք կառուցում ենք մեր անկախ պետությունը, որ համայն հայության իղձն է եղել և դարձել Հայաստանի ժողովրդի միասնական կամքի արտահայտությունը:
-
21.09.2020|
13:45
Հայաստանի Հանրապետության սիրելի' քաղաքացիներ, սիրելի' հայրենակիցներ,
շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի կապակցությամբ:
-
21.09.2020|
13:44
Այսօր փառահեղ տոն է. 29 տարի առաջ այս օրը մեր ժողովուրդը միաձայն «այո» ասաց անկախ պետականությունը վերականգնելու համազգային վճռականությանը՝ հավատով, որ ստեղծելու ենք ժողովրդավարական, տնտեսապես հզոր, անվտանգ ու մրցունակ պետություն։
-
21.09.2020|
13:43
Մաղթում եմ աշխարհասփյուռ հայությանը, որպեսզի մեր ընդհանուր տանը՝ Հայաստանի Հանրապետությունում, տիրեն համերաշխությունը, միասնությունը, խաղաղությունն ու բարեկեցությունը։
-
21.09.2020|
13:43
ԱՄՆ-ի անունից շնորհավորում եմ հայ ժողովրդին Անկախության օրվա առթիվ, որը նշանավորում է անկախության հռչակումն ու Խորհրդային Միության կազմից դուրս գալը, ասված է ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի շնորհավորական ուղերձում՝ Հայաստանի անկախության տոնի առթիվ:
-
21.09.2020|
13:42
Ռուսաստանն այսօրվանից վերսկսում է թռիչքները Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի հետ, սեպտեմբերի 27-ից՝ Հարավային Կորեայի հետ: Հրամանը ստորագրել է վարչապետ Միխայիլ Միշուստինը:
-
21.09.2020|
13:41
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 121-ով՝ հասնելով 47552-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան 6 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Բուժվածների թիվն ավելացել է 29-ով և հասել 42637-ի, իրականացվել է 1633 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 265 241-ի:
-
21.09.2020|
13:41
Սիրելի հայրենակիցներ,
Շնորհավորում եմ մեր կարևորագույն պետական տոնի՝ Անկախության օրվա առթիվ։
1991-ի սեպտեմբերի 21-ին, միասնաբար և վստահ «այո» ասացինք անկախությանը։
ն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am