-
17.09.2020|
13:43
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 295-ով՝ հասնելով 46671-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան 2 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
-
17.09.2020|
13:43
Աժ-ն մերժեց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի պաշտոնանկության հարց բարձրացնելու առաջարկը:
-
17.09.2020|
13:42
Սեպտեմբերի 21-26-ը «Կապուստին Յար» զորավարժադաշտում (Վոլգոգրադ) անցկացվելիք «Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանն ու նախապատրաստական փուլին մասնակցելու նպատակով Ռուսաստան է մեկնել Հայաստանի Զինված ուժերի ստորաբաժանումը:
-
17.09.2020|
13:41
Այսօր Եվրախորհրդարանը կքննարկի իրավիճակը Ռուսաստանի ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի շուրջ: Նա, ըստ Գերմանիայի իշխանությունների, թունավորվել է արգելված «Նովիչոկ» խմբի նյարդապարալիտիկ նյութով:
-
17.09.2020|
13:38
Արցախի ԱԳՆ-ն անդրադարձել է Ադրբեջանի ԱԳՆ-ի կողմից վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ուղղված բողոքին, որով Բաքուն կոչ է արել կանխել լիբանանահայերի վերաբնակեցումը Լեռնային Ղարաբաղում:
-
17.09.2020|
09:56
Նավալնու շուրջ Գերմանիայի ու Ռուսաստանի ճգնաժամը աճում է օրեցօր: Գերմանիայի որոշ շրջանակներ ռուս ընդդիմադիրի թունավորման միջադեպի պատասխանատվությունը դնում են Պուտինի վարչակարգի վրա ու պահանջում են, որ Բեռլինը անհրաժեշտ քայլեր ձեռնարկի ի պատասխան, Ռուսաստանը հարցը դիտարկում է իր դեմ զրպարտչական արշավի արգասիք:
-
17.09.2020|
09:52
ԵՄ-ն չի ճանաչում Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի լեգիտիմ նախագահ և ավարտում է պատժամիջոցների նախապատրաստումը նրա վարչակարգի ներկայացուցիչների դեմ՝ հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության դեկավար Ժոզեպ Բորելը Եվրախորհրդարանում սեպտեմբերի 15-ին:
-
17.09.2020|
09:49
2007 թվականի արտադրության Mercedes-Benz SLR McLaren հազվագյուտ ռոդսթեր է Մեծ Բրիտանիայում աճուրդի հանվել: Motor.ru կայքի հաղորդմամբ՝ արտադրությունից 2 տարի անց մեքենան առաջին անգամ կատարելագործել են McLaren Special Operations ստորաբաժանման մասնագետները:
-
17.09.2020|
09:48
Հավայներում տեղակայված աստղադիտակի և Չիլիի Ատակամա անապատում գտնվող մեծ ալեհավաքի օգնությամբ Մեծ Բրիտանիայում գտնվող Քարդիֆի և ԱՄՆ Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի գիտնականները Վեներա մոլորակի մթնոլորտում ֆոսֆին են հայտնաբերել:
-
16.09.2020|
21:48
ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ԼՀԿ պատգամավոր Կարեն Սիմոնյանի հարցին ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ այն դեպքին, որ Հայաստանը ՄԱԿ-ում ձեռնապահ է քվեարկել Բելառուսում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ ուսումնասիրություններ իրականացնելու հարցի քննարկմանը: