-
16.09.2020|
21:47
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ խոսեց կորոնավիրուսի դեմ պայքարի մասին։ Նա կորոնավիրուսի դեմ պայքարի ռազմավարությունը ճիշտ է գնահատել՝ ավելացնելով, որ Հայաստանը 100 տոկոսով թափանցիկ է եղել և շարունակում է թափանցիկ լինել կորոնավիրուսի հարցով՝ ի տարբերություն այլ երկրների։
-
16.09.2020|
21:45
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը համարում եմ կառուցողական։ Հայտարարությունը բանակցային գործընթացը վերականգնելու կամ շարունակելու մեր պատկերացումներին համապատասխանում է»,- ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
-
16.09.2020|
21:41
Խորհրդարանում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը նշեց, որ հուլիսյան դեպքերից հետո տվյալ ուղղությամբ հրադադարի խախտումները կրկնակի ավելացել են:
-
16.09.2020|
21:41
Մենք բոլորի շահերը հավասարապես պահում ենք և առաջ ենք գնում հավասարակշռված շահով, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Աղբյուր Սերոբի 18 հասցեում իրականացվող շինարարությանը։
-
16.09.2020|
21:40
Ճապոնիայի կայսր Նարուհիտոն չորեքշաբթի Տոկիոյի իր պալատում կայացած արարողության ժամանակ հաստատել է նոր կառավարության կազմը՝ վարչապետ Յոսիհիդե Սուգայի գլխավորությամբ, հայտնում է Kyodo-ն:
-
16.09.2020|
21:39
Հայաստանի ՊՆ պայմանագրային զինծառայող Հովիկ Թամազյանի սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, հայտնում է Հայաստանի քննչական կոմիտեն:
-
16.09.2020|
21:38
Սահմանադրական դատարանի շուրջ ճգնաժամը վերջացել է՝ Աժ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
-
16.09.2020|
21:36
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Lydian Canada Ventures ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ջեֆրի Քոուչին և «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանին:
-
16.09.2020|
21:35
COVID-19 վիրուսից ամենաշատ տուժած երկիրը մնում է ԱՄՆ-ը, որտեղ վերջին տվյալների համաձայն` 6 700 000 դեպք է արձանագրվել, մահվան դեպքերը անցան 200 000-ի շեմը։ ԱՄՆ-ի 1600 քոլեջներում և համալսարաններում «Նյու Յորք Թայմսի» ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ուսումնական հաստատություններում կորոնավիրուսի 88 000 դեպք է հաստատվել, արձանագրվել է 60 մահվան դեպք։
-
16.09.2020|
21:33
Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը համայնքային ենթակայության դպրոցների տնօրեններին է ներկայացրել հանրակրթության պետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Սարգսյանին: