-
16.09.2020|
12:19
Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղում սեպտեմբերի 17-ին, ժամը 14։00-ին տեղի կունենա «Արվեստի կառավարում և հանրայնացում» խորագիրը կրող դասընթաց։
-
16.09.2020|
12:16
Սեպտեմբերի 8-ին ՀՀ ԱԺ պատգամավորը ներկայացրեց վիրավորանքի և զրպարտության վերաբերյալ օրենսդրական մի նախաձեռնություն, որի նպատակն է՝ ավելացնել սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում հրապարակված վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցման չափը:
-
16.09.2020|
10:42
New York Times-ը, հղում անելով Գերմանիայի անվտանգության ծառայությունների անանուն ներկայացուցչին, հաղորդել է, որ Ալեքսեյ Նավալնին Գերմանիայի դատախազության ներկայացուցչի հետ հանդիպման ժամանակ հաստատել է Ռուսաստան վերադառնալու ցանկությունը և մերժել ՌԴ իշխանությունների համատեղ հետաքննության առաջարկը:
-
16.09.2020|
10:39
Պուտինն ու Լուկաշենկոն հանդիպել են Սոչիում: ՌԴ նախագահը հաստատել է իր աջակցությունը Լուկաշենկոյի վարչակարգին և տեղելացրել, որ Ռուսաստանտ Բելառուսին կտրամադրի 1,5 միլիարդ դոլարի վարկ: Պուտինը կրկնել է, որ Բելառուսը համարում է մերձավոր դաշնակից:
-
16.09.2020|
00:25
Տիեզերքի յուրօրինակ երևույթները բացահայտող լուսանկարները, որ ճանաչվել են Insight Investment Astronomy Photographer of the Year ֆոտոմրցույթի հաղթող, տեղ են գտել հեղինակավոր The Guardian պարբերականում:
-
15.09.2020|
23:02
Թամանյանի անվան Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը նվեր է ստացել անվանի ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի ամբողջ արխիվը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է թանգարան-իստիտուտի տնօրեն Մարկ Գրիգորյանը՝ այն որակելով պատմական իրադարձություն:
-
15.09.2020|
21:55
Կենտրոնական բանկի կանխատեսումների համաձայն՝ 2021-ին Հայաստանը կունենա 4-5 տոկոս տնտեսական աճ՝ ասուլիսում նշեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը: «Այս տարվա մեր կանխատեսած 6.2 տոկոս անկմանը 2021-ին կհաջորդի մոտավոր 5 տոկոս տնտեսական աճ:
-
15.09.2020|
21:53
Լիբիայի ազգային համաձայնության կառավարության ղեկավար Ֆայեզ Սարաջը մտադիր է հայտարարել իր պաշտոնաթողության մասին՝ հաղորդել է Bloomberg-ը՝ վկայակոչելով տեղեկացված պաշտոնյաների: Սարաջը պաշտոնաթողության ծրագրերը քննարկել է լիբիացի և միջազգային գործընկերների հետ:
-
15.09.2020|
21:52
Համավարակի հետ կապված արգելափակումների բացակայության պարագայում նույնպես սպառողների շրջանում տեղի է ունենում վարքագծի փոփոխություն՝ ասուլիսում նշեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:
-
15.09.2020|
21:51
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Եվրամիության և Թուրքիայի հարաբերությունները բեկումնային պահ են ապրում: