-
15.09.2020|
12:59
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը, մեկնաբանելով փաստը, որ Ռուսաստանն առաջինն Է գրանցել COVID-19-ի դեմ պատվաստանյութը, հայտարարել Է, որ ԱՀԿ-ի փորձագետներից սպասում Է հնարավոր պատվաստանյութերի եւ հետագա հանձնարարականների գնահատական:
-
15.09.2020|
12:58
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Երևանի Ռաֆայել Իշխանյանի անվան N 153 հիմնական դպրոցի բացման արարողությանը: Միջոցառմանը մասնակցել են նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը և այլք:
-
15.09.2020|
12:56
Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան hայտարարել է, որ իշխանությունները, այլ ոչ թե երկրի ժողովուրդն է ստիպված լինելու Ռուսաստանին վերադարձնել 1,5 միլիարդ դոլար վարկը, որի մասին Սոչիում կայացած հանդիպմանը պայմանավորվել են նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն:
-
15.09.2020|
12:55
Հետևելով 2020 -ի սեպտեմբերի 14-ին Աժ նիստում հնչած ՀՀ ՍԴ դատավորի թեկնածուների ելույթներին, թեկնածուների կողմից իրենց ուղղված հարցերին տրված պատասխաններին՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն արձագանքում է.
-
15.09.2020|
12:54
ԱԺ պատգամավորների առնվազն 1/4-ի պահանջով նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու և այդ վիրուսի դեմ պայքարի համաճարակի հետևանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ ՀՀ կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, արտակարգ դրության ժամանակահատվածում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրելու նպատակով իրավունքի ուժով կստեղծվի ԱԺ քննիչ հանձնաժողով։
-
15.09.2020|
12:53
Նրանք փոփոխությունների հետ կապված որևէ կերպ չեն ցանկանում իրենց որոշումն արտացոլել քվեարկությունում, թեկուզ դեմ քվեարկությամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով ՍԴ դատավորների քվեարկությանը ԼՀԿ և ԲՀԿ խմբակցությունների չմասնակցելուն:
-
15.09.2020|
12:53
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 150-ով՝ հասնելով 46119-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան 1 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Բուժվածների թիվն ավելացել է 248-ով և հասել 41941-ի, իրականացվել է 2 761 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 243704-ի:
-
15.09.2020|
12:52
Կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում անցավ 29,2 միլիոնը, մահվան դեպքերինը՝ 928 000-ը, բուժվածների թիվը մոտենում է 19,9 միլիոնին, վկայում են ԱՄՆ Ջոնս Հոպկինսի համալսարանի տվյալները: Ըստ ԱՀԿ-ի՝ կորոնավիրուսի դեպքերի թվի աճը աշխարհում վերադառնում է ռեկորդային մակարդակի:
-
15.09.2020|
12:50
«ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ սեպտեմբերի 15-ին նախատեսված աշխատանքային այցը Բեռլին չեղարկվել է», - տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ-ն։
-
15.09.2020|
12:49
Ալեքսեյ Նավալնին ասել է, որ չի մնա Գերմանիայում և մտադիր է շարունակել աշխատանքը Ռուսաստանում՝ գրում է The New York Times-ը՝ վկայակոչելով Գերմանիայի անվտանգության ուժերի անանուն ներկայացուցչին: