-
15.09.2020|
01:28
Խորհրդարանական ընդդիմությունը՝ «Լուսավոր Հայաստանը», կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին անվստահություն հայտնելու գործընթացը կսկսի Ազգային ժողովի թե՛ ներսից, թե՛ դրսից: Պառլամենտում Հարությունյանին անվստահություն հայտնելու հարցը քննարկելուն զուգահեռ՝ լուսավորականներն ԱԺ բակում հանրահավաք կանցկացնեն:
-
15.09.2020|
01:19
Խորհրդարանական ընդդիմությունը՝ «Լուսավոր Հայաստանը», կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին անվստահություն հայտնելու գործընթացը կսկսի Ազգային ժողովի թե՛ ներսից, թե՛ դրսից: Պառլամենտում Հարությունյանին անվստահություն հայտնելու հարցը քննարկելուն զուգահեռ՝ լուսավորականներն ԱԺ բակում հանրահավաք կանցկացնեն:
-
15.09.2020|
01:17
Ներքին Կարմիրաղբյուրում նոր փողոցներ կլուսավորվեն: Սահմանապահ գյուղին աջակցելու՝ գործընկեր կազմակերպությունների որոշումն արդեն աշխատանքային ընթացք է ստացել: Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ՝ Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն սկսել է էներգախնայող համակարգի ներդրման՝ երկրորդ փուլի աշխատանքները: Դրանք ժամանակավորապես ընդհատվել են՝ հուլիսին սահմանում տիրող իրավիճակի պատճառով, սակայն կարճ ժամանակ անց վերսկսվել են:
-
15.09.2020|
01:12
Թվում է՝ երեկ էր, բայց շատ ժամանակ է անցել։ Թիվ 19 համաբուժարանում էի։ Դեռ դուռը նոր բացած՝ բժիշկուհին անբարի նայեց ու ընդմիջեց բարևս. «Գնացեք թերապևտի մոտ, գրանցվեք, նոր եկեք ինձ մոտ»։
-
15.09.2020|
01:09
Դարեր շարունակ Հայոց աշխարհում ծնվել են այնպիսի քաջազուններ, ովքեր առանց կյանքը խնայելու պայքարել են հայրենիքը շենացնելու, բարգավաճելու ու արտաքին թշնամուց պաշտպանվելու համար: Մեր օրերի հերոսների շարքին է դասվում սիրված լրագրող, հաճախ դիրքեր այցելող, ապրիլյան պատերազմի մասնակից և լուսաբանող լրագրող ԼՈՒՍԻՆԵ ԶԱՔԱՐՅԱՆԸ:
-
15.09.2020|
01:04
Խիստ անհասկանալի, հաճախ էլ գործնականում անիրագործելի ուղեցույցով երեկվանից մեկնարկեց ուսումնական տարին։ Պետք է ԿԳՄՍ նախարարին ու իր ուղեցույցի հեղինակներին դպրոցից դպրոց տանեին, որպեսզի տեսնեին, թե իրականում 6, երբեմն էլ անգամ 6-ը չլրացած առաջին դասարանցիներն ինչպես էին «տառապում» դիմակի ձեռքը։
-
15.09.2020|
01:00
Օգոստոսի 19-ին երկու միջադեպ եղավ, և եթե երկուսն էլ դիտարկենք նույն տեսանկյունից, ապա կստացվի այսպիսի պատկեր։ Աշխարհագրորեն այդ իրադարձությունները կարծես թե կապված չեն, թեև երկու դեպքում էլ կամ դիտորդներ, կամ գործող անձինք են եղել թուրք զինվորականները։ Եվ քանի որ Սև ու Միջերկրական ծովերի միջև հեռավորությունն այնքան էլ մեծ չէ, ընթերցողներին առաջարկում ենք վերը նշված միջադեպերը դիտարկել որպես մեկ ամբողջություն՝ իր միլիոնավոր փոխկապակցող թելերով։
-
15.09.2020|
00:50
Վերջին շրջանում ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն իր համակիրների հետ հանդիպումների շարք է սկսել, նրա գործունեության, հանդիպումների մասին էլ գրեթե ամենօրյա ռեժիմով ներկայացնում է սեփական լրատվամիջոցը։ Մի պահ տպավորություն է, թե նախընտրական քարոզարշավ է մեկնարկել, խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր ուժն էլ քարոզարշավ է իրականացնում։
-
15.09.2020|
00:48
Մեկ շաբաթ է` չի դադարում աղմուկը Երևանի ավագանու ընդունած՝ «շրջակա առևտուրը կարգավորելու» որոշման շուրջ։ Ի՞նչ է այն ենթադրում՝ փորձեցինք պարզել քաղաքապետարանի առևտրի և սպասարկման վարչության պետ ՀՈՎԻԿ ՍԱՖԱՐՅԱՆԻՑ: Քանի որ մեր զրուցակիցը համոզված էր, թե աղմուկը ուռճացված է, զրւյցը սկսեցինք հենց այդ հարցից։
-
15.09.2020|
00:45
Իրանագետ ՎԱՐԴԱՆ ՈՍԿԱՆՅԱՆԸ կեղծ օրակարգ է համարում 2016-ի Ապրիլյան պատերազմում մեր հաղթել-չհաղթելու շուրջ ծավալված դիսկուրսը: Հայաստանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը, ասում է, միանշանակ հաղթել են Ադրբեջանին, և հակառակորդը կրել է ծանր պարտություն, չի հասել իր առջև դրված նպատակին: