-
13.09.2020|
23:19
Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը հայտարարել է, որ երկրում սկսվել է կորոնավիրուսային համավարակի երկրորդ ալիքը:
-
13.09.2020|
23:17
Մինսկում այսօր հազարավոր մարդիկ են կրկին փողոց դուրս եկել՝ պահանջելով չեղարկել օգոստոսի 9-ի նախագահական ընտրությունների արդյունքները։ Այսօրվա ակցիան կազմակերպիչները անվանել են «Հերոսների երթ»։
-
13.09.2020|
23:16
Թուրքիան Միջերկրական ծովի էներգակիրներով հարուստ արևելյան հատվածից դուրս է բերել սեյսմիկ հետախուզություն իրականացնող Oruc Reis նավը՝ վերադարձնելով Անթալիայի շրջանի ափամերձ գոտի, հաղորդում է Reuters-ը։
-
13.09.2020|
23:14
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսէլ Լիբանանի խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բերիի հետ՝ փորձելով օգնել հաղթահարել նոր կառավարության ձևավորման ճանապարհի դժվարությունները։
-
13.09.2020|
16:14
«Ռոմա»-ն շարունակում է նախապատրաստվել նոր մրցաշրջանին՝ թիմն ընկերական հանդիպում է անցկացրել «Կալյարիի» հետ: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 2:2: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմից Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում էր և 61-րդ րոպեին դարձել է գոլի հեղինակ:
-
13.09.2020|
16:13
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին սեպտեմբերի 13-ին է նշում է Խաչվերաց տոնը, որը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է: Այն Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին:
-
13.09.2020|
16:12
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը CHAMPIONS SHOWDOWN: CHESS 9LX-ի առաջատարն է: Առցանց մրցաշարի 4-րդ տուրում Արոնյանը հաղթեց Իրանը ներկայացնող Ալիռեզա Ֆիրուջային, 5-րդում` Պյոտոր Սվիդլերին, 6-րդում` Պերեզ Դոմինգեսին: Այժմ Արոնյանն ունի 4,5 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը: 4-ական միավոր ունեն Կարլսենը, Նակամուրան և Սոն:
-
13.09.2020|
16:11
Կիպրոսի Հանրապետությունը և ԱՄՆ-ը սեպտեմբերի 12-ին ստորագրել են փոխըմբռնման հուշագիր պաշտպանության ոլորտում համագործակցության նպատակով: Վաշինգտոնի կողմից փաստաթուղթը ստորագրել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, իսկ կղզի-պետությունը ներկայացրել է Կիպրոսի ԱԳ նախարար Նիկոս Քրիստոդուլիդիսը:
-
13.09.2020|
16:10
Վենետիկի 77-րդ կինոփառատոնում լավագույն ռեժիսուրայի համար պարգևատրել են ճապոնացի Կիյոսի Կուրասավային «Լրտեսի կինը» պատմական ֆիլմի համար:
-
13.09.2020|
16:09
Մեր տեղեկություններով՝ առաջիկայում «Իմ քայլը» խմբակցությունից մեկ պատգամավոր էլ մանդատը վայր կդնի։ Խոսքն Արմեն Փամբուխչյանի մասին է։ Բայց, ի տարբերություն Արսեն Ջուլֆալակյանի, որ մանդատը դրեց գործադիրի հետ տարաձայնությունների պատճառով,
Փամբուխչյանը գործադիր տեղափոխվելու համար է հեռանում ԱԺ-ից։