-
13.09.2020|
16:08
Ռուսաստանում այսօր 56 000 ընտրատեղամաս իր դռներն է բացել կառավարման մարմինների ընտրություններ համար, գրում է eadaily.com կայքը։ Երկրի բնակիչները դաշնային 83 սուբյեկտում 78 պատգամավորի և բարձաստիճան պաշտոնյաների կընտրեն։
-
13.09.2020|
16:07
Հայաստանը շարունակում է առաջատարը լինել տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման, հիվանդությունից մահացության ցուցանիշներով:
-
13.09.2020|
16:07
ԱՄՆ-ում աշխատող չինուհի ռեժիսոր Քլոե Չժայի «Նոմադլենդ» (Nomadland) ֆիլմը ստացել է Վենետիկի 77-րդ միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակը՝ «Սուրբ Մարկոսի ոսկե առյուծը»՝ հայտարարել է միջազգային ժյուրին՝ Քեյթ Բլանշետի գլխավորությամբ:
-
13.09.2020|
16:06
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Եգիպտոսի հայ համայնքի առաջնորդների և անդամների հե՝ ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։
-
13.09.2020|
16:05
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 187-ով՝ հասնելով 45862-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան 5 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Բուժվածների թիվն ավելացել է 54-ով և հասել 41659-ի, իրականացվել է 3681 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 238312-ի:
-
13.09.2020|
16:01
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, «Մանուկյան ընկերությունը» «Ջազի հայկական ասոցիացիայի» և «Այ Լինկ» ՀԿ-ի հետ Գյումրու թանգարանների բակերում իրականացվել է առցանց ջազ համերգներ:
-
13.09.2020|
15:59
Երևան քաղաքի դպրոցները պատրաստվում են ընդունել աշակերտներին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:
-
13.09.2020|
15:58
Կորոնավիրուսի հակամարմինները նվազում են ընդամենը մեկ ամսից՝ հաստատում է նոր հետազոտությունը, և դա կարող է հարված դառնալ աշխարհի՝ պատվաստանյութի հետ կապված հույսերին՝ գրում է Լիզի Ռոբերտսը: Եթե հակամարմինները ժամանակի հետ նվազում են, դա կարող է նշանակել, որ պատվաստանյութի ստեղծած իմունիտետը նույնպես կանհետանա, որ պատվաստանյութը դարձնում է նվազ արդյունավետ կամ պահանջում է բազմակի իմունացում:
-
13.09.2020|
15:53
Բելառուսի դեմ պատժամիջոցները կարող են տապալվել Կիպրոսի ու Թուրքիայի վեճի պատճառով՝ գրում է Մաթիաս Կոլբը Süddeutsche Zeitung-ում: Օգոստոսի կեսին ԵՄ պետություններն անոնսեցին պատժամիջոցները Բելառուսի նկատմամբ իբրև արձագանք նախագահական ընտրությունների կեղծման:
-
12.09.2020|
21:23
Ալկոհոլային թունավորման պատճառով մահերի թիվն շարունակում է ավելանալ։ Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 12-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում արձանագրվել է ալկոհոլային թունավորման 46 դեպք (մեթանոլ), որից 21-ը մահվան ելքով, իսկ 25-ը բուժում ստանալուց հետո դուրս է գրվել։