-
11.09.2020|
22:40
Արտակարգ դրության վերջնաժամկետից րոպեներ առաջ հրապարակված՝ կառավարության 1514-Ն որոշման ուսումնասիրումը ունակ է ընկճախտի մեջ ընկղմել անգամ ամուր նյարդեր ունեցող իրավաբաններին։ Այն պարզապես իրավաբանական փնթիության միջմայրցամաքային ռեկորդակիր է։ Այս մասին գրառում է կատարել իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
-
11.09.2020|
20:34
Նախկինում դեպի Հայաստան կանոնավոր չվերթներ իրականացնելու համար թույլտվություն ստացած բոլոր ավիաընկերությունները սեպտեմբերի 12-ից սկսած կարող են կրկին սկսել թռիչքներ կատարել։
-
11.09.2020|
20:33
Air France-ը Փարիզ-Երեւան-Փարիզ կանոնավոր չվերթները կվերսկսի 2020ի սեպտեմբերի 13-ից` շաբաթը երեք անգամ:
-
11.09.2020|
20:32
Մեծ Բրիտանիան եւ Ճապոնիան հայտարարել են ազատ առեւտրի շուրջը համաձայնության մասին, որ դարձել է Միացյալ Թագավորության առաջին խոշոր առեւտրական գործարքը ԵՄ-ից դուրս գալուց հետո՝ ասված է ՄԲ արտաքին առեւտրի նախարարության՝ հաղորդագրության մեջ: Համաձայնագիրը Ճապոնիայի հետ շրջանառությունը կավելացնի 15,2 միլիարդ ֆունտով (20 միլիարդ դոլարով):
-
11.09.2020|
20:31
Liberation-ն անդրադարձել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Ռուսաստանի կապին:
-
11.09.2020|
20:30
Ֆրանսիայում համաճարակային աղետալի վիճակ է: Եվրոպական այս երկրում մեկ օրում արձանագրվել է վարակի 9.8 հազար նոր դեպք: Սա նոր ռեկորդ է Ֆրանսիայի համար: Փարիզի շատ շրջաններում արգելված է ցանկացած ակցիա, այդ թվում՝ դեղին բաճկոնավորների ցույցը:
-
11.09.2020|
20:30
Թիմակիցների հետ մարզային հանդիպումների շրջանակում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն այցելել է Տավուշի մարզի սահմանապահ Ոսկեվան համայնք: ԲՀԿ տարածքային կազմակերպության անդամներն ու կուսակցության համակիրները ներկայացրել են ժողովրդին հուզող հիմնական խնդիրները և լսել Գագիկ Ծառուկյանի առաջարկած լուծումները:
-
11.09.2020|
20:29
Կառավարության որոշմամբ այսօր` ժամը 17:00-ից մինչև 2021-ի հունվարի 11-ը ներառյալ Հայաստանի ամբողջ տարածքում սահմանվում է կարանտին:
-
11.09.2020|
14:15
Սեպտեմբերի 12-ին, ժամը 20։00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան այգում կտրվի Հայաստանի պետական կամերային նվագախմբի 2020-2021 թթ․ համերգաշրջանի մեկնարկը։
-
11.09.2020|
14:09
Մանկության հուշեր արթնացնող նոր՝ «Հուշեր» երգի հիման վրա երգիչ Վահագ Ռաշը տեսահոլովակ է ներկայացրել։ Երաժշտության հեղինակն է Հասմիկ Արշակյանը, բառերի հեղինակն է Վահագ Ռաշի մայրը՝ Անահիտ Սիմոնյանը։ Ռեժիսոր Սերժ Գաբյանը երգի բառերով տեսահոլովակ է ստեղծել։