-
11.09.2020|
00:04
Սակայն դու աղքատի նկատմամբ բարեհա՛ճ եղիր և նրան մի՛ ուշացրու ողորմությունդ։ Ի սեր պատվիրանի ձե՛ռք մեկնիր աղքատին ըստ նրա կարոտության և ձեռնունայն մի՛ վերադարձրու նրան։
-
10.09.2020|
22:56
Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունում բարձրացրել է միության տարածքում կանոնավոր ուղեւորափոխադրումների վերականգնման նպատակով միասնական կանոնների եւ պայմանների սահմանման հարցը՝ տեղեկացնում է վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը:
-
10.09.2020|
22:55
Հայաստանից սեպտեմբերի 17-ից հնարավոր կլինի հանգստի մեկնել Եգիպտոս՝ ավիաընկերությունները տուրիստական գործակալություններին պաշտոնապես հայտնել են այսօր։
-
10.09.2020|
22:54
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի խոսքերը ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի հետ կապված իրավիճակի վերաբերյալ: Պոմպեոն հայտարարել էր, որ համաշխարհային հանրությունն ակնկալում է, որ Ռուսաստանը պատասխանատվության կենթարկի միջադեպի մեղավորներին:
-
10.09.2020|
22:53
Թուրքիան պետք է անհապաղ դուրս բերի իր նավերը, ներառյալ ռազմանավերը, Արևելյան Միջերկրականում Հունաստանի մայրցամաքային ափամերձ ծանծաղուտից՝ սեպտեմբերի 10-ին հայտարարել է Հունաստանի ԱԳ փոխնախարար Միլտիադիս Վարվիցիոտիսը՝ ելույթ ունենալով Եվրախորհրդարանի արտաքին գործերի կոմիտեի նիստում, որ նվիրված էր Թուրքիայի հետ հարաբերություններին։
-
10.09.2020|
22:52
Հունաստանը ՆԱՏՕ-ի անդամ պետություններին մանրամասն իրազեկել է Միջերկրական ծովում Թուրքիայի սադրիչ գործողությունների մասին։ Սեպտեմբերի 10-ին ճեպազրույցում հայտարարել է Հունաստանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ստելիոս Պեցասը: Նրա խոսքով՝ սեպտեմբերի 9-ին «Հունաստանի նախաձեռնությամբ Հյուսիսատլանտյան խորհրդում, որը ՆԱՏՕ-ի բարձրագույն քաղաքական մարմինն է, քննարկվել են Թուրքիայի սադրիչ գործողությունները»:
-
10.09.2020|
22:51
Կիպրոսի արտաքին գործերի նախարարության աղբյուրը հայտնել է, որ Կիպրոսի իշխանությունները չեն փորձում արգելափակել Բելառուսի դեմ ԵՄ պատժամիջոցների ընդունումը Թուրքիայի հետ վեճի պատճառով:
-
10.09.2020|
22:51
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, որ արձակուրդի մի մասն անցկացնում է արտերկրում, Լոնդոնում հանդիպել է Միացյալ Թագավորության Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով մշտական նախարար Ուենդի Մորթնի հետ:
-
10.09.2020|
22:49
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է համավարակի երկրորդ ալիք սկսվելու և կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով սահմանափակող քայլերի խստացման մասին: Խոսելով նոր սահմանափակումների անհրաժեշտության մասին ՝ Գախարիան հիշատակել է այն փաստը, որ Թբիլիսիում լայնամասշտաբ հարսանիքից հետո երկրի տարբեր քաղաքներում, այդ թվում ՝ Ցագերիում, Քութաիսիում, Զուգդիդիում և այլ վայրերում վարակի 5 նոր օջախ է ձևավորվել:
-
10.09.2020|
22:48
Իշխանությունը չի տրվում, որ վերցնես, հետո թողնես և հանձնես՝ սեպտեմբերի 10-ին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: «Ուզում եմ ձեզ տղամարդավարի ասել, որ չասված բաներ չմնան: Ինձ հաճախ մեղադրում են, որ «նա իշխանությունը չի տա»: