-
10.09.2020|
22:48
Այսօր կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիաներ են եղել: Հագուստի և կոշիկի ներկրմամբ և վաճառքով զբաղվող տնտեսավարողները բողոքում են Մաքսային օրենսգրքի փոփոխություններից, որոնց պատճառով ստիպված են ներկրված ապրանքը ավելի բարձր գնով մաքսազերծել։ Տնտեսվարողները նշում են, որ ստիպված են լինելու 6 անգամ ավելի թանկ վաճառել ապրանքը, իսկ գնորդները այդքան հնարավորություն չունեն։
-
10.09.2020|
22:47
ՀՀ-ն մեր կարգավորումներով,որևէ արգելք որևէ երկրի քաղաքացիների նկատմամբ հատուկ չի սահմանել՝ կառավարության նիստում ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
-
10.09.2020|
22:44
Բեյրութի նավահանգստում հրդեհի տարածման վտանգ չկա. հրդեհի օջախը մեկուսացվել է, Լիբանանի NNA լրատվական գործակալությանը հայտնել է քաղաքացիական պաշտպանության ծառայության ղեկավար Ռեյմոն Հաթարը:
-
10.09.2020|
22:32
«Արևմտյան մի շարք պետությունների ներկայացուցիչների հայտարարությունները Ալեքսեյ Նավալնու շուրջ ստեղծված իրավիճակում Մոսկվայի հետ համագործակցության մասին, վստահություն չեն ներշնչում», - Մոսկվայում ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
-
10.09.2020|
22:31
Գերմանիայում վերջին հարցման համաձայն` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունից ավելի շատ են վախենում, քան կորոնավիրուսից։
-
10.09.2020|
22:30
Ֆրանսիական Կորսիկա կղզում այսօր սկսվել է Միջերկրական ծովի ավազանի եվրոպական 7 պետությունների՝ Ֆրանսիայի, Իտալիայի, Իսպանիայի, Պորտուգալիայի, Հունաստանի, Կիպրոսի և Մալթայի ղեկավարների գագաթաժողովը։
-
10.09.2020|
22:10
Այն միջոցներով, «սիմվոլներով», որով երկուսուկես տարի առաջ «հեղափոխականները» եկան իշխանության, այսօր հասարակության համար արդեն ատելի են դարձել։ Գյումրեցիները շատ հետաքրքիր ձևով որոշել են ոչնչացնել 2018֊ի ապրիլ֊մայիս ամիսներին քաղաքական զարգացումների ժամանակ հաճախ կիրառվող միջոցներից մեկը։
-
10.09.2020|
21:19
Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի կատարման բնականոն ընթացքն ապահովելու նպատակով գործադիրն ընդունեց համապատասխան որոշում:
-
10.09.2020|
13:51
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը սեպտեմբերի 7-ի որոշմամբ հաստատել է Աշխատավայրում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) վարակման ռիսկերի գնահատման (ժամանակավոր) մեթոդական ուղեցույցը։
-
10.09.2020|
13:50
Մարտի 16-ին Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելուց հետո մինչև օգոստոսի 27-ը դիմակ չկրելու համար կազմվել է վարչական տույժ նշանակելու 99.574 որոշումներ՝ «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան, հայտնել են ՀՀ ոստիկանությունից: