-
09.09.2020|
21:50
Սահմանադրական բարեփոխումները Բելառուսում կարող են իրականացվել մինչ 2022-ը: Սա ներառում է քաղաքական ճգնաժամը հաղթահարելու Բելառուսի իշխանությունների ծրագիրը, որը ներկայացվել է սեպտեմբերի 8-ին՝ ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստում, գրում է eadaily.com կայքը:
-
09.09.2020|
21:48
ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար տիկին Հելեն Ֆեյզիին:
-
09.09.2020|
21:47
Քաղաքականությունը վերանայելու արդյունքում գները վերանայել ենք: Իրենք հին գներն են տեսել, իրենց էլ եմ բացատրել, որ, գուցե, այն աշխատակցին են մոտեցել, ով այդ պահին նոր գնին չի տիրապետել: Ես նոր գներն եմ ներկայացրել իրենց, բոլորի հետ համաձայնել են:
-
09.09.2020|
21:45
Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում տեղեկացնում են, որ Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության ավարտով պայմանավորված՝ սեպտեմբերի 11-ին՝ ժամը 17:00-ից հետո հերթականությամբ կսկսվի մայրաքաղաքի 22 շատրվանների և 8 ջրավազանների վերագործարկումը:
-
09.09.2020|
21:44
Սեպտեմբերի 9-ին առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ, հայտնում են ՀԱԿ-ից: Երկու ժամ տևած զրույցի ընթացքում քննարկվել են հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը, տարածաշրջանային անվտանգությանը և ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր:
-
09.09.2020|
21:42
Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան Վարշավայում հանդիպել է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկիի հետ։
-
09.09.2020|
21:39
Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսն այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է «Ազգային արժեքների պաշտպանություն» նախաձեռնության համակարգող խմբին։
-
09.09.2020|
21:38
«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը 70 000 դոլար է հանձնել Դամասկոսում Հայաստանի դեսպանությանը, որը կփոխանցվի Սիրիայի հայերին՝ կորոնավիրուսային համավարակով պայմանավորված ծանր առողջապահական և սոցիալ տնտեսական իրավիճակը մեղմելու նպատակով։
-
09.09.2020|
18:33
ԱԺ ԼՀԿ խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը, որը նաև ապրիլյան ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամ է, ուշագրավ բացահայտում է արել։
-
09.09.2020|
18:31
Հայերեն թարգմանությամբ լույս են տեսել Իրանի ամենից հայտնի, ինքնատիպ ու ընթերցվող գրողներից Ֆարիբա Վաֆիի ստեղծագործությունները։