-
09.09.2020|
00:50
Սեպտեմբերի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց 2021-ին Հայաստանում բեմադրվելիք «Հռադամիզդ» օպերայի ստեղծագործական խմբին՝ ուղեկցությամբ Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Գագիկ Մանասյանի։
-
09.09.2020|
00:50
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
Հաշվի առնելով, որ ԱՀ պարետի որոշմամբ վերացվել են Արցախ մուտք գործելու եւ ելք կատարելու սահմանափակումները՝ անհրաժեշտ ենք համարում տեղեկացնել, որ ՊԲ զորամասերում շարունակում են գործել համավարակի հետ կապված բոլոր սահմանափակումները, մասնավորապես՝ արգելվում են զինծառայողների հետ տեսակցությունները, բոլոր տեսակի արձակուրդներն ու ազատ արձակումները:
-
09.09.2020|
00:49
Գերմանիայում կանցկացվեն BioNTech ընկերության և ամերիկյան գործընկեր Pfizer դեղագործական արտադրողի մշակած SARS-CoV-2 կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները: Պաուլ Էրլիխի անվան ինստիտուտը հավանություն է տվել պատվաստանյութի՝ երկրորդ և երրորդ փուլի փորձարկումներին։
-
09.09.2020|
00:48
Չինաստանում երկու դեղագործական ընկերություն առաջին անգամ ներկայացրել են կորոնավիրուսի դեմ իրենց հավանական պատվաստանյութերը: The Jakarta post-ը հաղորդում է, որ պատվաստանյութերը մշակվել են Sinovac Biotech և Sinopharm ընկերությունում:
-
09.09.2020|
00:47
Թուրքիայի՝ Սև ծովում գտած գազի որակը լավագույններից է աշխարհում՝ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, գրում է «Անադոլու» գործակալությունը: Երկրի իշխանությունները նախատեսում են մինչ հանրապետության 100-ամյակը՝ 2023-ը, Թուրքիայում գազի առաջին խոշոր հանքավայրում սկսել արդյունահանումը:
-
09.09.2020|
00:44
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Մեսութ Հաքը Ջաշինը սպառնալիքներ է հնչեցրել Հունաստանի և Ֆրանսիայի հասցեին` նշելով, որ շուտով թուրք օդաչուները «5-6 հունական ինքնաթիռ կկործանեն, և Թուրքիան կմտնի պատերազմի մեջ»՝ տեղեկացնում է հունական orthodoxtimes.com կայքը:
-
09.09.2020|
00:44
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խոստովանել է, որ ինքը, հնարավոր է, փոքր-ինչ երկար է մնացել նախագահի պաշտոնում, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։ «Այո, հնարավոր է, որ փոքր-ինչ շատ եմ մնացել։
-
09.09.2020|
00:43
Քանի որ դռնփակ ռեժիմում քննարկվածը ենթակա չէ հրապարակման, դրա վերաբերյալ մանրամասներ չեմ կարող ասել, կարող եմ ասել, որ բավականաչափ ծավալուն քննություն կատարվեց, ամեն դեպքում դատարանը որոշ հավելյալ ուսումնասիրություններ կատարելու անհրաժեշտություն տեսավ, քանի որ փաստաթղթեր են ներկայացվել՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում կայացած ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված արգելանքի վերացման միջնորդության դռնփակ ռեժիմով քննարկումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանը:
-
09.09.2020|
00:42
«Հայաստանի Ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ամատունի Վիրաբյանը ՀՀ արդարադատության նախարարի հրամանով ազատվել է աշխատանքից։
-
09.09.2020|
00:41
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ում մոտ բժշկական զննության արդյունքում սեպտեմբերի 2-ին հաստատվել էր ջերմությամբ ուղեկցվող սուր շնչառական վարակ, կազդուրվում է, հայտնում են նախագահի գրասենյակից։