-
06.09.2020|
15:37
Համացանցում հրապարակումներ եղան, որ Եռաբլուրում պղծել են Ապրիլյան պատերազմի հերոսների շիրմաքարերը։ Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 12-ի սահմաններում, հաղորդում է ստացվել նաև ոստիկանության Մալաթիայի բաժնում, հայտնում են ոստիկանությունից:
-
06.09.2020|
15:36
«Հայրենիք» կուսակցության գրասենյակում մոտ երկու տասնյակ քաղաքացիներ անդամատոմս են ստացել։ Կին կուսակցականներին անդամատոմս է հանձնել անձամբ կուսակցության նախագահը՝ Արթուր Վանեցյանը՝ ընդգծելով, որ կանանց դերակատարումն անգնահատելի է ինչպես ընտանիքներում, այնպես էլ քաղաքական ուժերի շարքերում։
-
06.09.2020|
15:29
ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը հրավիրվել է Պետդեպարտամենտ։ Պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանը դեսպանին ասել է, թե ԱՄՆ-ը լրջորեն անհանգստացած է Գերմանիայի իշխանությունների եզրակացությունից, որ ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին Ռուսաստանում թունավորվել է «Նովիչոկ» խմբին պատկանող քիմիական թույնով։
-
06.09.2020|
15:27
Բեյրութի նավահանգստի աղետալի պայթյունից մեկ ամիս անց՝ սեպտեմբերի 4-ի երեկոյան, ակտիվիստները 5 000 մոմ են վառել՝ հարգանքի տուրք մատուցելով զոհերի հիշատակին։
-
06.09.2020|
15:18
Թուրքիայի ՊՆ նախարար Հուլուսի Աքարն ասել է, թե ողջունում է Թուրքիայի և Հունաստանի «տեխնիկական բանակցությունների» ՆԱՏՕ-ի նախաձեռնությունը՝ ուղղված Միջերկրականի արևելքում առաջացած տարաձայնությունների հարթեցմանը, բայց Անկարան կպաշտպանի «իր շահերն ու իրավունքները»։
-
06.09.2020|
15:17
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը պարտությամբ սկսեց ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի նոր մրցաշարը: C լիգայի 2-րդ խմբի առաջին տուրում Հայաստանի ընտրանին Սկոպյեում 1:2 հաշվով զիջեց դաշտի տերերին՝ Հյուսիսային Մակեդոնիայի թիմին: Երեք գոլերն էլ գրանցվեցին 11-մետրանոցների արդյունքում՝ հանդիպման 5-րդ, 38-րդ և հիմնական ժամանակին ավելացված 4-րդ րոպեներին:
-
06.09.2020|
15:15
Ուրբաթ օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն ընդունեց Սերբիայի ու Կոսովոյի ղեկավարներին, որ անոնսի տնտեսական հարաբերությունների նորմալացումը նրանց միջև:
-
06.09.2020|
15:04
Նախագահ Էմանուել Մակրոնը սեպտեմբերի 4-ին Պանթեոնում ծրագրային ելույթ ունեցավ՝ Երրորդ Հանրապետության հռչակման 150-ամյակի առիթով (1870-1940): Հոբելյանը Մակրոնի համար լավ առիթ էր՝ հանդիսավոր սկսելու քաղաքական սեզոնը և ուրվագծելու իր գերակայությունները մինչև նախագահական ժամկետի ավարտը (2022-ի մայիս):
-
05.09.2020|
17:09
«Հայրենիք»-ի շարքերը համալվեցին նոր անդամներով․ այսօր «Հայրենիք» կուսակցության գրասենյակում մոտ երկու տասնյակ քաղաքացիներ անդամատոմս են ստացել։
-
05.09.2020|
17:08
Գյումրիում հուլիսի 13-ին տեղացած հորդառատ անձրևից և կարկտից առավել տուժած ընտանիքները բնակարաններ են ստացել: Այս մասին հայտնում է Գյումրու համայնքապետարանը։