-
01.09.2020|
11:49
Իսրայելի հատուկ ծառայությունները հաստատել են Թել Ավիվի և պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման միջև դեէսկալացիայի համաձայնության փաստը, հաղորդում են տեղական լրատվամիջոցները:
-
01.09.2020|
11:46
Ալեքսանդր Լուկաշենկոն աշխատանքից ազատել է Իսպանիայում Բելառուսի դեսպան Պավել Պուստովոյին: Նրան զրկել են դիվանագիտական աստիճանից՝ «պաշտոնական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար»:
-
01.09.2020|
11:45
ԲՀԿ-ն չի մասնակցի Սահմանադրական դատարանի դատավորների ընտրությանը՝ անկախ այն հանգամանքից, թե ում կողմից է առաջադրված թեկնածուն: Սրանով ԲՀԿ-ն փորձում է իր վերաբերմունքն արտահայտել ՍԴ դատավորների փոփոխությանը՝ դա համարելով անօրինական:
-
01.09.2020|
11:44
«2020-ի հունվար-հուլիսին պետական բյուջեի հարկային եկամուտները և պետական տուրքերը կազմել են 789.7 մլրդ դրամ, որը կազմում է 2020-ի 9 ամսվա համար հաստատված ցուցանիշի 68.1 %-ը։ 2020-ի փաստացի ցուցանիշը 2019-ի ցուցանիշից պակաս է 5.1 %-ով կամ 42.2 մլրդ դրամով, իսկ 2018-ի ցուցանիշը գերազանցում է 17.0 %-ով կամ 114.5 մլրդ դրամով
-
01.09.2020|
11:43
ՀԷՑ-ը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 1-ին կհոսանքազրկվեն
Երևանում՝
11:00-17:00 Դավթաշեն 1-ին թաղ. 45 շենք 3 և 4 մուտքեր:
-
01.09.2020|
11:42
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Интерфакс-ին հարցազրույցում անդրադարձել է Բելառուսում տեղի ունեցող իրադարձություններին և ՀԱՊԿ-ի շրջանակներում հնարավոր աջակցություն ցուցաբերելու հարցին:
-
01.09.2020|
11:41
Պարետատունը հաստատել է Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատություններում գործունեության կազմակերպման ուղեցույցը:
-
01.09.2020|
11:40
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ծննդյան 66-ամյակի առթիվ:
-
01.09.2020|
11:39
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդել է, որ իր մրցակից Ջո Բայդենի նախագահ ընտրվելու դեպքում ԱՄՆ-ին «հեղափոխություն» է սպասվում, գրում է tellerreport.com-ը։
-
01.09.2020|
11:38
Հայաստանի և Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցությունն ուղղված չէ երրորդ երկրների դեմ և չի կարող սահմանափակվել որևէ բանով, «Интерфакс»-ին հարցազրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: