-
01.09.2020|
11:37
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը «Интерфакс»-ին հարցազրույցում հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել ադրբեջանցի գործընկերոջ հետ՝ Ղարաբաղյան կարգավորումը քննարկելու համար:
-
01.09.2020|
11:36
Հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը կասկածի տակ դնելու փորձերն անընդունելի են, «Интерфакс»-ին հարցազրույցում ասել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
-
01.09.2020|
11:35
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Ճապոնիայի հեռացող վարչապետ Սինձո Աբեի հետ՝ նրան անվանելով է Ճապոնիայի մեծագույն վարչապետ:
-
01.09.2020|
11:34
Լատվիան, Լիտվան և Էստոնիան պատժամիջոցներ սահմանեցին բելառուսցի պաշտոնյաների՝ այդ թվում գործող նախագահի, նրա ավագ որդու, ԿԸՀ նախագահի, ՆԳ նախարարի դեմ: «Սև ցուցակում» տեղ են գտել 30 պաշտոնատար անձանց անուններ, որոնց մուտքը Բալթյան երկրներ կարգելվի:
-
01.09.2020|
11:33
Գերմանիայում Լիբանանի նախկին դեսպան Մուստաֆա Ադիբը նշանակվեց վարչապետ: 48-ամյա Ադիբը 2013-ից ղեկավարել է Բեռլինում լիբանանյան դիվանագիտական ներկայացուցչությունը, իրավաբան և քաղաքագետ է:
-
01.09.2020|
11:32
Վրաստանի խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 31-ին՝ հրամանագիրը ստորագրել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին: «Այս ընտրություններն առանձնահատուկ նշանակություն ունեն, մենք ևս մենք անգամ կհաստատենք մեր երկրի ժողովրդավարությունը»,- հայտարարել է նա:
-
01.09.2020|
11:30
Առաջին անգամ, գրեթե հինգ ամիս դադարից հետո, Երևանում տեղի կունենա մեծամասշտաբ մշակութային իրադարձություն:
-
01.09.2020|
10:12
Օգոստոսի 26-ին Ֆրանսիայի Le Monde-ը հարցազրույց է հրապարակել Սվետլանա Տիխոնովսկայայի հետ: Նա հայտարարել է, որ իրավունք չուներ դադարեցնել պայքարը՝ Բելառուսում կատարվողը անվանելով «գիտակցության հեղափոխություն»:
-
01.09.2020|
10:04
Պանդեմիայից հետո Ֆրանսիայի տնտեսության վերագործարկման 100 միլիարդ եվրոյի ծրագիրը կներկայացվի սեպտեմբերի 3-ին՝ հաղորդել է վարչապետ Ժան Կաստեքսը՝ խոստանալով ֆրանսիացիներին հարկերի նոր իջեցում 10 միլիարդ եվրոյով, իսկ մշակույթին լրացուցիչ 2 միլիարդ օգնություն:
-
31.07.2020|
22:55
ՀՀ նախագահի աշխատակազմը՝ «Վարչական դատավարության օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու» և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների մասին՝ «Վարչական դատավարության օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու» և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքները (այսուհետ՝ Օրենքներ) ՀՀ նախագահի ստորագրմանն են ներկայացվել 2020-ի հուլիսի 13-ին: