-
25.07.2020|
14:56
ՌԴ Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը կոչ է արել Երևանին և Բաքվին ձեռնպահ մնալ չմտածված գործողություններից: Մեդվեդևը Ֆեյսբուքում ներկայացրել է հարցերը, որ քննարկվել են ՌԴ նախագահի և Անվտանգության խորհրդի մշտական անդամների հանդիպման ժամանակ՝ նշելով, որ ուշադրություն է դարձվել նաև Ադրբեջանի և Հայաստանի սահմանին շարունակվող սրմանը:
-
25.07.2020|
14:56
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ նախարարն ասել է, որ կորոնավիրուսի հետևանքները մեծ ազդեցություն են թողել կրթության և գիտության ոլորտների վրա՝ առաջացնելով հեռավար ծրագրեր իրականացնելու անհրաժեշտություն, բայց ստեղծված իրավիճակից առավել շատ տուժել են մշակույթի և սպորտի ոլորտները:
-
25.07.2020|
14:55
ԵՊՀ պատմության ֆակուլտետի համաշխարհային պատմության ամբիոնը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով ԿԳՄՍՆ-ի ներկայացրած պատմության ծրագրերի նախագծերին։
-
25.07.2020|
14:54
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը և Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունը դատապարտում են խաղաղ հավաքների ու ցույցերի համընդհանուր սկզբունքներին ոչ համահունչ բռնության դրսևորումները։
-
25.07.2020|
14:53
Ռուսաստանում ապրող ադրբեջանցիների կողմից ձեռնարկվող հակահայկական հարձակումները ոչ միայն Ադրբեջանի ղեկավարության հակահայկական հռետորաբանության արտահայտություն են, այլև Ռուսաստանը ապակայունացնելու, Ռուսաստանը ազգամիջյան բախումների թատերաբեմ դարձնելու փորձ, РБК-ին հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որի մասին տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում:
-
25.07.2020|
14:52
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ողջունել են հայ-ադրբեջանական սահմանին ապրիլի 16-ից տիրող հարաբերական կայունությունն ու կոչ արել կողմերին օգտվել ռազմական գործողությունների նվազեցումից՝ պատրաստվելու լուրջ և առարկայական բանակցությունների՝ խնդրի համապարփակ լուծումը գտնելու համար:
-
25.07.2020|
14:51
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 383-ով՝ հասնելով 36 996-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան 8 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
-
25.07.2020|
11:04
Երկու երկրների հարաբերությունները մշտապես տատանվում են անվստահության ու համագործակցության, առճակատման ու մերձեցման միջև՝ գրում է Ալեն Բառլուեն Le Figaro-ում: Երբ կազակ Իվան Պետլինը 1619-ին մեկնեց Պեկին ռուսական առաջին պաշտոնական առաքելությամբ, Մին դինաստիայի կայսր Վանլին նույնիսկ նրան ընդունելության չարժանացրեց:
-
25.07.2020|
10:59
Բեռլինի «Գիտություն ու քաղաքականություն» հիմնադրամի Կովկասի հարցերով փորձագետ Ուվե Հալբախը Հայաստանի ու Ադրբեջանի միջև նոր պատերազմի հավանականությունը միանգամայն իրական է համարում: Die Tageszeitung-ի լրագրող Տիգրան Պետրոսյանը զրուցել է փորձագետի հետ:
-
25.07.2020|
10:54
Հայտնի երգչուհի, երգահան Աթենա Մանուկյանը ներկայացրել է իր նոր «Dolla» երգի տեսահոլովակը։ Հուլիսի 24-ից այն հասանելի է YouTube սոցիալական հարթակում: