-
23.07.2020|
23:20
Լայն առումով մեկնաբանելու որևէ բան չկա, քանի որ մենք տեղյակ չենք եղել պարոն Բագրատյանի այդ ցանկության մասին և որևէ կերպ նա խմբակցությանը տեղյակ չի պահել իր մտադրությունների մասին՝ ասել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով Սերգեյ Բագրատյանի՝ խմբակցությունից դուրս գալու գրությանը։
-
23.07.2020|
23:19
Բելառուսը կորոնավիրուսային համավարակի պայմաններում կարողացել է հաղթահարել աշխատանքի շուկայում բացասական երևույթները և թույլ չտալ գործազրկության աճ, հայտարարել է նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ հինգշաբթի երկրի տնտեսական բլոկի ղեկավարության հետ կայացած խորհրդակցության ժամանակ:
-
23.07.2020|
23:18
Եվրադատարանը բավարարել է Ադրբեջանի հանրապետությունում անազատության մեջ գտնվող ՀՀ քաղաքացի Նարեկ Սարդարյանի գործով հրատապ միջոց կիրառելու դիմումը, այս մասին հայտնում է Արտակ Զեյնալյանը։
-
23.07.2020|
23:17
ԵՊՀ մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Բոլորը գիտեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԵՊՀ-ն ավարտել-չավարտելու պատմությունը, բայց քչերը գիտեն ընդունվելու պատմությունը։
-
23.07.2020|
23:16
ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը դուրս է գալիս ԲՀԿ խմբակցությունից:
ԱԺ նախագահին ուղղված գրությամբ նա տեղեկացրել է, որ, ղեկավարվելով «Աժ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 3-րդ հոդվածի 9-րդ մասով, դուրս է գալիս «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից:
-
23.07.2020|
23:15
«Եթե Բելառուսում հավատարմագրված օտարերկրյա լրատվամիջոցները խախտում են մեր օրենքները և մարդկանց տարատեսակ մայդանների մասնակցելու կոչեր են հնչեցնում, արտաքսեք»՝ խորհրդակցության ժամանակ, դիմելով ենթականերին, հրահանգել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
-
23.07.2020|
23:14
ԵՄ-ն Ուկրաինային 1 միլիարդ 200 միլիոն եվրոյի ֆինանսական օժանդակություն կհատկացնի՝ կորոնավիրուսի տնտեսական ճգնաժամի հետևանքները հաղթահարելու նպատակով։
-
23.07.2020|
23:13
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան կառավարության նիստում նշել է, որ կորոնավիրուսով վարակվածների թվի կտրուկ աճ է նկատվում։
-
23.07.2020|
23:12
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի համոզմամբ՝ Հունաստանի և Կիպրոսի ծովային սահմանների ոտնահարման ցանկացած դեպք պետք է արժանանա ԵՄ կոշտ հակազդեցությանը։
-
23.07.2020|
19:55
Վիետնամի բնակչուհին 64 տարի ո՛չ կտրել, ո՛չ էլ լվացել է մազերը: Այս մասին գրում է Malayalam Asiavillenews կայքը: