-
23.07.2020|
15:19
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում` մինչ օրակարգային հարցերին անցնելը, խոսեց հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում հուլիսի 12-ից սկսած և մոտ մեկ շաբաթ տևած մարտական գործողությունների մասին։
-
23.07.2020|
15:18
Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հուլիսյան հաղթական դեպքերից հետո մեր դիրքորոշումն ամրապնդել ենք, որը մի քանի կետով է արտահայտվում:
-
23.07.2020|
15:17
Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած դեպքերին: «Հուլիսի 12-ին Ադրբեջանի կողմից հարձակում ձեռնարկվեց մեր դիքերի ուղղությամբ, ՀՀ զինված ուժերը ոչ միայն ետ մղեցին հակառակորդի հարձակումները, այլև նրանց պատճառեցին էական վնասներ:
-
23.07.2020|
15:16
Հուլիսի 22-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելի հետ, որին միացել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը:
-
23.07.2020|
15:15
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ՝ նրա նախաձեռնությամբ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Հարավային Կովկասի խաղաղության և անվտանգության նկատմամբ Գլխավոր քարտուղարի շարունակական ուշադրությունը:
-
-
23.07.2020|
15:13
Այսօր սկսվել են հայ-ռուսական միավորված ՀՕՊ համակարգի պլանային վարժանքներ, որոնց նպատակն է ուսումնասիրել հետախուզահարվածային ԱԹՍ-ի հակազդման մեթոդները՝ ֆեյսբուքում գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:
-
23.07.2020|
15:11
Հուլիսի 23-ին, ժամը 00.12-ին, հրկիզվել է Գերմանիայում ՀՀ դեսպանության ծառայողական ավտոմեքենան, հայտնում են դեսպանությունից։ ԳԴՀ դաշնային արտաքին քաղաքական գերատեսչությունը, Բեռլինի երկրամասային ոստիկանությունը և ոստիկանության մարմինները պաշտոնապես տեղեկացված են:
-
23.07.2020|
15:11
Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության ԱԳՆ հիմնադրման 27-ամյակի առթիվ։
-
23.07.2020|
15:10
Թուրքիան և Ռուսաստանը վերջին օրերին ակտիվ դիվանագիտական շփումների շնորհիվ կարողացել են ընդհանուր հայտարարի գալ Լիբիայում իրավիճակի կայունացման շուրջ։