-
08.07.2020|
22:09
Հունաստանի խորհրդարանը վավերացրել է ՀՀ- ԵՄ համափարփակ և ընդլայնված գործընկերային համագործակցության համաձայնագիրը, հայտնում են Հունաստանում ՀՀ դեսպանությունից։
-
08.07.2020|
22:08
Հարցը պետք է քննարկվի, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն՝ անդրադառնալով նախագահի առաջարկին՝ ՍԴ երեք անդամներին նշանակելու լիազորությունը տալ նախագահին, որպեսզի հակակշիռների մեխանիզմներ լինեն:
-
08.07.2020|
22:06
ՀԾԿՀ-ն 10 մլն դրամով տուգանել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին՝ բնակիչների սպառած հոսանքի դիմաց ավելի մեծ ցուցմունքներ գրելու համար։
-
08.07.2020|
22:05
Չինաստանը պատրաստ է միանալ միջուկային սպառազինությունների հարցով բանակցություններին, եթե ԱՄՆ-ն կրճատի իր միջուկային զինանոցը մինչև Չինաստանի մակարդակը, հայտարարել է ԱԳՆ ՝ սպառազինությունների հսկողության դեպարտամենտի տնօրեն Ֆու Ցուն:
-
08.07.2020|
22:05
ԱԺ-ի նախագահ Արարատ Միրզոյանը մեծ հաճույքով կստորագրի ԱԺ-ի ընդունած «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխությունների փաթեթը, եթե նախագահը նաև որոշի չուղարկել ՍԴ։
-
08.07.2020|
21:56
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փորձում է բանակցային գործընթացում արդյունքների բացակայության համար սեփական մեղքը բարդել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վրա՝ անգործության մեջ կտրուկ մեղադրանքներ հնչեցնելով նրանց հասցեին՝ ասված է Արցախի ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արտակ Ներսիսյանի մեկնաբանության մեջ:
-
08.07.2020|
21:56
Մեծ Բրիտանիայի կառավարությունն այսօր հրապարակել է կորոնավիրուսի համաճարակի տնտեսական հետևանքների հաղթահարման հակաճգնաժամային փաթեթը։ Ֆինանսների նախարար Ռիշի Սունակի ներկայացրած ծրագրի համաձայն` կառավարությունը 37 միլիարդ դոլար կծախսի տնտեսության ճգնաժամը հաղթահարելու նպատակով։
-
08.07.2020|
21:54
Գերմանիայի տնտեսությունն առաջին դրական արդյունքները կարող է արձանագրել արդեն մի քանի ամսից՝ Բեռլինում կառավարության նիստի ավարտին հայտարարել է էկոնոմիկայի նախարար Պետեր Ալթմայերը։
-
08.07.2020|
21:52
Չինաստանի հատուկ վարչական շրջան Հոնկոնգում այսօր բացվել է չինական հատուկ ծառայությունների պաշտոնական ներկայացուցչությունը։
-
08.07.2020|
21:51
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը «Սքայ» ռադիոկայանի եթերում հերքել է տեղեկությունները, թե Գերմանիան միջնորդական առաքելություն է ստանձնել՝ փորձելով կարգավորել Աթենքի և Անկարայի հարաբերությունները։