-
05.07.2020|
21:13
Օրենքը, որը պատրաստվում է ստորագրել Արարատ Միրզոյանը 89+1 մարդկանց «Սահմանադրական հեղաշրջում» անելու համար դատելու եզրափակիչ ապացույցն է լինելու։
-
05.07.2020|
21:11
ԱՀԿ-ն հայտնում է, որ վերջին 24 ժամում աշխարհում կորոնավիրուսի նոր դեպքերի ռեկորդային աճ է արձանագրվել՝ 212326 նոր վարակակիր մեկ օրում։ Նոր դեպքերի մեծ մասը բաժին է ընկնում ԱՄՆ-ին, Բրազիլիային և Հնդկաստանին։ Մահվան դեպքերը միջին հաշվով օրական մնում են 5 000 սահմաններում։
-
05.07.2020|
21:07
Գեղարքունիքի մարզի Սևանի և Գավառի սննդի շղթայի օբեկտներում այսօր՝ հուլիսի 5-ին, ՍԱՏՄ խստացված ստուգումների արդյունքում հայտնաբերվել են ՀՀ պարետի որոշումներով սահմանված սանիտարահիգիենիկ հետևյալ պահանջների խախտումներ՝ անձնակազմը պատշաճ չի կրել դիմակ և ձեռնոցներ, ոչ բոլոր հաճախորդներն են ջերմաչափվել, ջերմաչափման և ախտահանման վերաբերյալ գրանցամատյաններում եղել են թերացումներ:
-
05.07.2020|
14:12
Այսօր Սահմանադրության օրն է, որի «Այո»-ն մեր երկրում այդպես էլ ոչ մի անգամ արդար քվե չստացավ։ Գուցե մեզ Սահմանադրություն, Սահմանադրական դատարան ընդհանրապես պետք չի, ու այդ պատճառով ժողովուրդը չի հավատում ու չի քվեարկում։ Չէ, ավելի շուտ մեզ Սահմանադրության փոփոխությամբ սեփական իշխանությունը ամրապնդող իշխանություն պետք չի...
-
05.07.2020|
14:10
Ցինցինատիի համալսարանի գիտնականները առաջ են քաշել հիփոթեզ, որ մայաների քաղաքակրթության խոշորագույն Տիկալ քաղաքը կարող է լքված լինել ջրամբարներում սնդիկի պատճառով՝ հաղորդում է Nature պորտալը:
-
05.07.2020|
14:09
Սիրելի՛ հայրենակիցներ,
Հայաստանի Հանրապետության հարգելի՛ քաղաքացիներ,
Այսօր Սահմանադրության օրն է։ Այսօր նշում ենք նաև պետական խորհրդանիշերի օրը։ Մենք ունենք պետականության միասնական խորհրդանիշեր՝ պետական դրոշ, զինանշան, օրհներգ և մեկ միասնական Սահմանադրություն։
-
05.07.2020|
14:08
Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքում գրել է. «Հայ Եկեղեցու նկատմամբ սովետական հետապնդումների և հաշվեհարդարի վախճանն ավետող հզոր արձագանքին համահունչ նորանկախ Հայաստանում առաջին իսկ օրերին (1991 թ. հունիսի 17-ին) ընդունվեց «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքը, որով Հայ Եկեղեցին ճանաչվեց՝ ազգային։
-
05.07.2020|
14:07
Գոշավանքում տեղի է ունենում «Իրավական ուղի» ՀԿ-ի կազմակերպած «ՀՀ Սահմանադրություն․ կարմիր և կանաչ գծեր» խորագրով երկրորդ խորհրդաժողովը՝ նվիրված ՀՀ Սահմանադրության օրվան։
-
05.07.2020|
14:05
Քառորդ դար առաջ հանրաքվեով ընդունված, հետագայում երկու անգամ փոփոխությունների ենթարկված մայր օրենքը բազմաթիվ անգամ ցույց է տվել իր կենսունակությունը, օգնել՝ հաղթահարելու ներպետական ճգնաժամերը։
-
05.07.2020|
14:04
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 706-ով՝ հասնելով 28606-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան 7 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Բուժվածների թիվն ավելացել է 205-ով և հասել 16140-ի: