-
04.07.2020|
14:48
«Ժողովուրդը» գրում է․ «ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մտադիր է տուգանել «Հայաստան էլեկտրական ցանցեր» ընկերությանը:
-
04.07.2020|
14:47
Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն հայուհի Անուշ Թորանյանին նշանակել է Փարիզի փոխքաղաքապետ։ Իդալգոյի կաբինետում 37 փոխքաղաքապետ է լինելու, Անուշ Թորանյանը նրանցից մեկն է:
-
04.07.2020|
14:46
Կադաստրի պետական կոմիտեի էլեկտրոնային ծառայությունների մատուցման հարթակում տեղադրվել է անշարժ գույքի հարկի հաշվիչ։ Այսուհետ քաղաքացին, հավաքելով իր վկայականի համարը կամ կադաստրային ծածկագրի, կտեղեկանա, թե փոփոխությունների արդյունքում որքան գույքահարկ է վճարելու։
-
04.07.2020|
14:45
«Հրապարակը» գրել է. «ԼՀԿ-ն դիմել է ԿԸՀ՝ խնդրելով վերադարձնել իրենց 18-րդ մանդատը, որն իրենցից խլել է Արման Բաբաջանյանը՝ դուրս գալով ԼՀԿ խմբակցությունից։
-
04.07.2020|
14:44
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 4-ին ընդունել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին: Քննարկվել է արտաքին քաղաքական մարտահրավերներին վերաբերող հարցերի լայն շրջանակ:
-
04.07.2020|
14:43
Նիկոլ Փաշինյանն այսօր ունի ընդամենը 11-13 % իրական, չնկարած վարկանիշ՝ ֆեյսբուքում գրել և տեսանյութ հրապարակել Սամվել Ֆարմանյանը։
-
04.07.2020|
14:42
ԱՀԿ գլխավոր գիտաշխատող Սումիա Սվամինաթանը «Ռեմդեսիվիր» դեղամիջոցը բնութագրել է որպես «կորոնավիրուսի դեմ միակ հուսադրող դեղամիջոց»:
-
04.07.2020|
14:41
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ՊՆ և Զինված ուժերի ղեկավար կազմի հետ՝ նախարար Դավիթ Տոնոյանի և ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ: Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրադրության հնարավոր զարգացումներն ու Զինված ուժերի կիրառման պլանը:
-
04.07.2020|
14:40
ԱԺ ԲՀԿխմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հայտարարել է, թե տեղեկություն ունի, որ իրեն ձերբակալելու ցուցում են ստացել իրավապահները:
-
04.07.2020|
14:38
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 580-ով՝ հասնելով 27900-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան 8 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: