-
30.06.2020|
22:18
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն Իրանին մեղադրել է միջուկային զենքի գաղտնի մշակումները շարունակելու մեջ եւ հայտարարել է, որ Իսրայելը կշարունակի ուժային գործողություններն իսլամական հանրապետության դեմ, որ թույլ չտա նրա ռազմական ամրապնդումը Սիրիայում:
-
30.06.2020|
22:18
Ղրղզստանի նախկին նախահագ Ալմազբեկ Աթամբաեւին Ազգային անվտանգության պետական կոմիտեի նախաքննական կենտրոնից երկկողմանի թոքաբորբով տեղափոխել են հիվանդանոց: Հունիսի 29-ին Աթամբաևը գանգատվել է վատ ինքնազգացողությունից, նա COVID-19-ի PCR թեստ է հանձնել, արդյունքը բացասական է եղել:
-
30.06.2020|
22:17
Հեպատիտ Ց-ի բուժման ազգային ծրագրի շրջանակներում պետական բյուջեի միջոցներով գնված դեղորայքի առաջին չափաբաժինը (500 հոգու համար) արդեն Հայաստանում է՝ տեղեկացրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
-
30.06.2020|
22:16
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ից վիզաների ծառայությունն աստիճանաբար վերսկսում է իր գործունեությունը: Սկբնական շրջանում կընդունվեն միայն երկարաժամկետ վիզաների՝ 3 ամսից ավելի տևողությամբ կացության համար վիզաների, դիմումները մի քանի կատեգորիաների համար: Դրանք են՝ ուսում, հաստատվել Ֆրանսիայում մասնագիտական շարժառիթով, հաստատվել Ֆրանսիայում ընտանեկան շարժառիթով:
-
30.06.2020|
22:14
Գագիկ Ջհանգիրյանի տարիքը, կրթությունը հանապատասխանում են պահանջներին, այլ հարց է՝ համապատասխան մարմինները կառաջադրե՞ն իրեն՝ որպես ՍԴ դատավորի թեկնածու, թե՞ ոչ․այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը՝ անդրադառնալով լուրերին, որ քննարկվում է ՀՀ զինվորական նախկին դատախազ Գագիկ Ջհանգիրյանի թեկնածության հարցը։
-
30.06.2020|
22:13
«Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ նախագահ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքում գրել է.
-
30.06.2020|
22:12
ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը կորոնավիրուսի թեստ է հանձնել։ Նա Aravot.am-ին հայտնել է, որ թեստի պատասխանը դրական է։ Չնայած, թեստի պատասխանը ստացել է հունիսի 27-ին, հունիսի 22-ից Արծվիկ Մինասյանը ինքնամեկուսացել է։
-
30.06.2020|
22:11
Հունիսի 30-ին տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի տեսակոնֆերանսը, որն անցկացվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի միջնորդությամբ և մասնակցությամբ՝ տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։
-
30.06.2020|
22:10
Արցախ-Տեղեկատվական շտաբը գրում է, որ քաղաքագետ Սուրեն Սարգսյանն այսօր ֆեյսբուքյան հարթակում Արցախի իշխանություններին առաջարկել է «Made in Artsakh» վերարտադրությամբ դիմակներ և ալկոգելեր առաքել ԱՄՆ:
-
30.06.2020|
22:10
Դա իրենց իրավունքն է՝ վարվել այնպես, ինչպես ճիշտ են համարում, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն՝ անդրադառնալով «Հայրենիք»-ի, ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի կողմից գլխավոր դատախազություն ներկայացված իշխանության յուրացման և սահմանադրական կարգի տապալման փաստերով հանցագործության մասին հաղորդմանը: