-
28.06.2020|
15:00
Ըստ «Maan» գործակալության, վարչապետ Մոհամադ Ստեյը հանդիպել է իշխանությունների հետ և մի շարք քաղաքներ ու գյուղեր փակելու որոշում է կայացրել, որտեղ գրանցվել է վարակվածների ամենամեծ թիվը, հիմնականում՝ Հեբրոնը, Բեթղեհեմը և Նաբլուսը:
-
28.06.2020|
14:59
Մեզ անհրաժեշտ է գիտակցված լոքդաուն՝ պարտադրվածի փոխարեն։
Բոլորս պետք է սահմանափակենք մեր ոչ կենսական շփումները, շարժումները, այցերը, միջոցառումները, հանդիպումները։
-
28.06.2020|
14:58
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ուղերձ է հղել Դաշինք հանուն բազմակողմանիության «Ամրապնդելով բազմակողմ առողջապահական ճարտարապետությունը. պայքարը տեղեկատվական համավարակի դեմ» վիրտուալ նախարարական առցանց համաժողովի ընթացքում.
-
28.06.2020|
14:56
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Ֆեյսբուքում գրել է. «124 քննիչ Ծառուկյանի վրա կենտրոնացնելու փոխարեն մի քանիսին «սամավոլկա» տվեք, որ զբաղվեն կորոնավիրուսից մահացած մարդկանց մեղավորներով։
-
28.06.2020|
14:54
Հենց տեսա, որ Միքայել Մինասյանը պատրաստվում է բորշ եփել, ուրախացա: Մտածեցի, որ անկախ ամեն ինչից, ստիպված է լինելու ներքին խոհանոցի գաղտնիքներ բացահայտել, բացահայտելու ընթացքում էլ սեփական մեղքերը խոստովանել, ձեռի հետ էլ այլոց մեղքերը մատնանշել:
-
28.06.2020|
14:52
Սահմանադրական փոփոխությունների համար ձևավորված «Այո»-ի շտաբի քարոզարշավի համար հիմնադրամին 70 մլն դրամի նվիրատվություն էր իրականացվել, որի 90%֊ը ծախսվել է՝ Tert.am-ի հետ զրույցում ասաց «Այո» քարոզարշավի լիազոր ներկայացուցիչ Վահագն Հովակիմյանը։
-
28.06.2020|
14:51
Գույքահարկի շուրջ վերջին զարգացումները ես կանխատեսել էի դեռևս մեկ տարի առաջ, երբ ես թերևս միակն էի, որը բարձրաձայնում էր հնարավոր հետևանքների մասին։ Հանրային լայն քննարկումը, որը պետք է սկսվեր դեռևս այն ժամանակ, մեկնարկել է այսօր, երբ միայն մեկ քայլ՝ նախագահի ստորագրությունն է մնացել մինչև այս՝ խիստ ռիսկային օրենսդրական փոփոխությունների ուժի մեջ մտնելը։
-
28.06.2020|
14:49
Երևանի պետական բժշկական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի ղեկավար Վահան Արծրունին ֆեյսբուքյան իր էջում պատասխանել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի՝ գույքահարկի բարձրացումից դժգոհող երևանցիների ֆեյսբուքյան ակցիայի վերաբերյալ գրառմանը։
-
28.06.2020|
14:48
ՀՀ-ում ապրիլ-մայիսյան իրադարձությունների համար անխտիր բոլորս պատասխանատու ենք՝ ֆեյսբուքյան իր էջում տարածած տեսանյութում ասաց Միքայել Մինասյանը։
-
28.06.2020|
14:47
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 736-ով՝ հասնելով 24 645-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան 6 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: