-
23.06.2020|
22:17
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկրում հուշարձանների և արձանների դեմ ուղղված վանդալիզմը կպատժվի ազատազրկմամբ՝ մինչև 10 տարի:
-
23.06.2020|
22:16
Կառավարության նախաձեռնությամբ հունիսի 24-ին` ժամը 11:00-ին, կգումարվի Աժ արտահերթ նստաշրջան, օրակարգում է ՀՀ և ԱՄՀ միջև 2020-ի մայիսի 23-ին և հունիսի 1-ին ստորագրված «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման և լրացուցիչ փոխառու միջոցների ներգավման մասին» նամակ-համաձայնագիրը վավերացնելու հարցը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու հարցը, «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցն ու մի շարք այլ հարցեր։
-
23.06.2020|
22:15
Ռուսաստանն ըմբռնումով է վերաբերվում, որ մի շարք երկրների առաջնորդներ, այդ թվում՝ Խորվաթիայի նախագահ Զորան Միլանովիչը, չեն կարող մեկնել Մոսկվա՝ վաղը կայանալիք Հաղթանակի զորահանդեսին մասնակցելու համար՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Մոսկվայում Խորվաթիայի դեսպանատնից հայտնել էին, որ նախագահ Միլանովիչը չի ժամանի Մոսկվա, քանի որ նրա օդանավն անսարք է:
-
23.06.2020|
22:14
Աֆրիկայում կորոնավիրուսով հիվանդների շրջանում մահացությունների թիվը գերազանցել է 8,2 հազարը, վարակվել է 312 000 մարդ, հայտնում է ԱՀԿ տարածաշրջանային ներկայացուցիչը: Աֆրիկյան մայրցամաքում 8222 մարդ է մահացել հաստատված կորոնավիրուսից, վարակվել է 312 740 մարդ:
-
23.06.2020|
22:13
ՀՀ գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը մերժելու՝ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման դեմ հայտնել են Գլխավոր դատախազությունից:
-
23.06.2020|
22:13
ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը ՌԴ ՊՆ նախարար Սերգեյ Շոյգուի հրավերով այսօր մեկնել է Մոսկվա: Նա ներկա կլինի հունիսի 24-ին Մոսկվայում կայանալիք Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75 ամյակին նվիրված զորահանդեսին:
-
23.06.2020|
22:08
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել նախագահ Արմեն Սարգսյանի հետ, շնորհավորել նրան ծննդյան տարեդարձի առթիվ: Փաշինյանն Արմեն Սարգսյանին մաղթել է հաջողություններ հանրապետության նախագահի պատասխանատու պաշտոնում՝ ի բարօրություն մեր պետության և ժողովրդի։ Նիկոլ Փաշինյանը նախագահին և նրա ընտանիքին մաղթել է նաև քաջառողջություն և երջանկություն:
-
23.06.2020|
22:06
Ադրբեջանի ՊՆ նախարար Զաքիր Հասանովի պնդմամբ՝ վերջին երկու տարիներին շփման գծում նկատվող համեմատական անդորրի գլխավոր պատճառներից մեկը Հայաստանին մատակարարված ամերիկյան պաշտպանական տեխնոլոգիաներն են։
-
23.06.2020|
22:05
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է այն երկրների ղեկավարների անունները, որ Մոսկվայում հունիսի 24-ին ներկա են լինելու Հաղթանակի շքերթին։
-
23.06.2020|
22:04
ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը ֆեյսբուքում գրել է. «Հարգելի հայրենակիցներ, հանձնել եմ COVID-19-ի թեստ, քիչ առաջ տեղեկացա, որ թեստի պատասխանը դրական է։ Պետք է նշեմ, որ ինքնազգացողությունս լավ է, այս պահին որևէ անհանգստացնող գանգատ չունեմ»: