-
22.06.2020|
14:26
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 320-ով՝ հասնելով 20 588-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 10 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Բուժվածների թիվն ավելացել է 129-ով և հասել 9131-ի, իրականացվել է 1089 թեստավորում, ընդհանուր թիվը՝ 96 834-ի:
-
22.06.2020|
14:25
«COVID-19-ի համավարակը դեռ շարունակում է ակտիվ փուլում մնալ աշխարհի շատ երկրներում: Մենք ուզում ենք հիշեցնել կորոնավիրուսի տարածումը սահմանափակող պաշտպանիչ դիմակի մասին», - զգուշացնում է ՄԱԿ-ը։
-
22.06.2020|
14:25
Աժ խորհրդի նիստ է կայացել, և որոշել են այսօր ժամը 13-ին խորհրդարանի արտահերթ նիստ հրավիրել՝ քննարկելու սահմանադրական փոփոխությունների նախագիծը՝ խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ հայտնեց ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
-
22.06.2020|
14:23
Փաշինյանին շատ է դուր եկել կորոնավիրուսը։ Համաճարակային պայմաններում նա արտակարգ դրություն է սահմանել, բայց ոչ թե համաճարակի տարածման դեմ արտակարգ քայլերի գնալու, այլ սեփական իշխանությունն ընդլայնելու և մարդկանց իրավունքները սահմանափակելու համար։
-
22.06.2020|
14:21
Դատելով ԱԺ-ում սկսված գործընթացից՝ Նիկոլ Փաշինյանն ու իր քաղաքական շահերը սպասարկող իմքայլական պատգամավորներն այսօր գրոհելու և, ամենայն հավանականությամբ, ոչնչացնելու են երկրի դատական իշխանությունը։ Դե խորհրդարանն իրենց ձեռքում է, մտածում են՝ ինչ ցանկանան, կարող են անել։ Շատ լավ։
-
22.06.2020|
14:19
ԱԺ-ն արտահերթի է գնում եւ փորձելու է իր հերթական 88-ի հակաօրինական օպերացիայով «լուծել» ՍԴ-ի հարցը,ինչը հակասահմանադրական է, հակավենետիկյան եւ հակաօրինական:
-
22.06.2020|
09:04
Չնայած բարձր թվերին՝ Կրեմլը հայտարարում է կորոնավիրուսի պանդեմիային հաղթելու մասին: Պուտինը միանշանակ ՙայո՚ է ուզում Սահմանադրության վիճահարույց փոփոխություններին՝ գրում է Իննա Հարտվիխը Die Tageszeitung-ում:
-
22.06.2020|
09:01
Հունիսի 21-ին քաղաքացիական կոնվենտը Ֆրանսիայի նախագահին է ներկայացրել բնապահպանական 150 նախաձեռնություն, որոնցից մեկն էլ Սահմանադրության մեջ գլոբալ տաքացման մասին դրույթ և օրենսդրության մեջ էկոցիդի (գենոցիդի նման) հոդվածներ ներառելն է:
-
21.06.2020|
22:30
2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո, այսօր երկու տարի անց, հակահեղափոխական եւ պատեհապաշտական բոլոր մեծ ու փոքր ուժերը Հայաստանի պետականության եւ ինքնիշխանության դեմ միասնական գրոհ են կազմակերպել:
-
21.06.2020|
22:29
«Գյումրի» բժշկական կենտրոնի տնօրենն ահազանգում է՝ 17 աշխատակցի մոտ կորոնավիրուս է, 30 աշխատակից մեկուսացված է: Եվս մի քանի օր նման տեմպերի պահպանման դեպքում, կենտրոնը բժիշկ չի ունենա: