-
21.06.2020|
00:30
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը զրուցել է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի և քաղաքագետ Էդգար Էլբակյանի հետ, հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։
-
21.06.2020|
00:28
Հայաստանի իշխանությունն անտարբեր է ընդդիմադիր ուժերի կողմից ենթադրաբար ստորագրվելիք հուշագրի նկատմամբ՝ «Իմ քայլը»-ը խորհրդարանական խմբակցության
-
21.06.2020|
00:27
ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի հունիսի 20-ին հանդիպում է ունեցել ԻԻՀ նավթի նախարարի տեղակալ Ամիր Հոսեյն Զամանինիայի հետ:
-
21.06.2020|
00:27
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զբոսնում է Երևանի փողոցներում և դիմակներ բաժանում քաղաքացիներին։ Նա շնորհակալություն է հայտնում քաղաքացիներին դիմակ կրելու համար։
-
20.06.2020|
23:59
ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանի խոսքով՝ իրենց խմբակցության պատգամավորների ներկայացրած՝ ՍԴ-ին առնչվող նոր նախագծի քննարկման փուլում շատ բան կարող է փոխվել:
-
-
20.06.2020|
23:51
Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը և նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը հանդիպել են ՀՀ-ում Լիտվայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեի, փոխդեսպան Նիդա Դալմանտայտեի, Լիտվայի առողջապահության նախարարության պատվիրակության ղեկավար Մարիուս Չիուրլիոնիսի և ռազմական բժիշկ Վալդաս Մեշկաուսկասի հետ:
-
20.06.2020|
23:49
Տիբեթի հոգևոր առաջնորդ Դալայ Լաման կոչ է արել սովորել աշխատել սեփական բացասական հույզերի հետ՝ կիրառելով դարավոր փորձը: Հունիսի 20-ին Դալայ Լաման անց է կացրել առցանց հանդիպում գիտնականների ու փիլիսոփաների հետ: Նա խոսել է կենսունակության և կարեկցանքի, այդ հարցերում գիտության դերի մասին:
-
20.06.2020|
23:49
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին անհանգստացնում է համատեղ պայմանավորվածություններին ամերիկացի գործընկերների հավատարմության հարցը՝ պայմանավորված ԱՄՆ-ում տիրող անկարգություններով՝ ասել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ ՌԴ Առաջին ալիքի «Մեծ խաղ» ծրագրի եթերում:
-
20.06.2020|
23:46
Հակաճգնաժամային 20-րդ միջոցառման շրջանակում առավել տուժած 12 ոլորտների 37.000 աշխատակիցներ 2-րդ անգամ կստանան սոցիալական աջակցություն, այս անգամ յուրաքանչյուրը 68.000 դրամ՝ անկախ աշխատավարձի չափից, ծրագրի բյուջեն 2.5 միլիարդ դրամ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը:
«Աջակցությունը ստանալու դիմումն արդեն հասանելի է կայքում: